90–ականներից մինչև 2023 թվականը հայկական կողմից կա 1000 անհետ կորած․ ԿԽՄԿ

30.08.2024 12:35
757

Առաջին հակամարտության` 1990–ականներից հետո հայկական կողմն ունեցել է շուրջ 700 անհետ կորած, իսկ 2020–2023 թթ. ռազմական գործողություններից հետո՝ շուրջ 300:

ԿԽՄԿ պատվիրակության տվյալներով՝ առաջին հակամարտությունից` 1990–ականներից և 2020–2023 թթ. ռազմական գործողություններից հետո հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նա նշեց, որ 90–ականներից ի վեր ԿԽՄԿ հայաստանյան և Լեռնային Ղարաբաղի գրասենյակներում գրանցվել է շուրջ 700 անհետ կորած, իսկ 2020–2023 թթ. ռազմական գործողություններից հետո՝ շուրջ 300: Նրանք այն ընտանիքներն են, որոնք դիմել են ԿԽՄԿ՝ իրենց հարազատներին գտնելու համար։

Ամատունին նշեց, որ հարազատներին գտնելու հայտերն ընդունվել են նաև 2020–2023 թթ. սրացումից հետո մի քանի տասնյակ ընտանիքներից, որոնք համաձայն չեն ԴՆԹ արդյունքների հետ. կազմակերպության համար կարևոր է հասկանալ, թե ինչու ընտանիքները չեն ընդունում այդ արդյունքները և աշխատանքներ տանել պատասխանատու կառույցների հետ, որպեսզի հնարավորինս կրճատեն նման ընտանիքների թիվը:

Հարցին` որոնողական աշխատանքների հետ կապված ԿԽՄԿ–ն բանակցո՞ւմ է արդյոք ադրբեջանական կողմի հետ, Ամատունին նշեց, որ կազմակերպությունը` որպես մարդասիրական ու չեզոք միջնորդ, այդ բանակցություններում դերակատարում չունի, սակայն երկխոսության միջոցով մշտապես փորձում է հարցը պահել իշխանությունների և պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով՝ երկու կողմերի քաղաքական կամքը շատ կարևոր է, որպեսզի այս հարցում կարողանան արձանագրել որոշակի առաջընթաց։

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ հարազատները պնդում են, որ իրենց որդիները կամ ամուսինները գերության մեջ են, և նրանք ունեն վիդեո–ապացույցներ, սակայն ադրբեջանական կողմը դա չի հաստատում, Ամատունին ընդգծեց, որ ԿԽՄԿ–ն տեսակցում է միայն այն անձանց, որոնք գտնվում են անազատության մեջ, և որոնց անունները հստակ փոխանցվել են իրենց ու հաստատվել Ադբեջանի իշխանությունների կողմից: Ամատունին ընդգծեց, որ ԿԽՄԿ աշխատակիցների հերթական այցերի մասին առաջինը տեղեկանում են անազատության մեջ գտնվող անձանց ընտանիքները։

Նշենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17–ը հայտնվել են այնտեղ 2023թ–ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40