Աբդոլահիանն ու Լավրովը քննարկել են զարգացումները Հարավային Կովկասում, «3+3» ձևաչափը

19.07.2023 17:46
904

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Իրանի ԱԳՆ հաղորդմամբ՝ նախարարները երկու երկրների հարաբերություններն անվանել են զարգացող և ընդգծել երկրների նախագահների կամքը՝ է՛լ ավելի զարգացնելու դրանք, փոխանցում է Mehr գործակալությունը։

Անդրադառնալով Հարավային Կովկասի զարգացումներին՝ կողմերն ուշադրություն են հրավիրել Իրանի արտաքին գործերի նախարարի և Ադրբեջանի նախագահի վերջին զրույցի ուղղությամբ։ «Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, ապա ընդգծվել է տարածաշրջանային բանակցությունների շրջանակը, ներառյալ, այսպես կոչված, «3+3» ձևաչափը, որը ներառում է մի կողմից՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու նախարարները քննարկել են նաև Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների երկրորդ հանդիպման անցկացումը։ Աբդոլահիանն իր զարմանքն է արտահայտել Պարսից ծոցի երեք իրանական կղզիների մասին պարբերության բովանդակության վերաբերյալ, որը ներառված է Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների միջև վերջերս Մոսկվայում կայացած համատեղ հայտարարության մեջ և ընդգծել այդ կղզիների նկատմամբ Իրանի պատմական և հավերժական սեփականությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ սակարկելի չի եղել և չի լինելու»,- ասել է նա։

Լավրովն իր հերթին ընդգծել է Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների պահպանումը, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներն ու ընդգծել, որ «Ռուսաստանի Դաշնությունը կասկածներ չունի Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով և լիովին հարգում է այն»: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համաձայնագրի տեքստի մշակման վերջին փուլերի շուրջ։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, ի դեպ, Հարավային Կովկասում իրավիճակի քննարկման վերաբերյալ ոչինչ չի նշվում, գրում է infoport.am-ը։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25