Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պատրանքը

25.10.2019 18:17
1219

Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին ակտիվացել է՝ սեփական լրատվադաշտը հակահայկական թեզերով ողողելով։ Այս անգամ նրանց ապատեղեկատվության և շահարկումների համար հիմք է ծառայել բրիտանական «Hard talk» վարկանիշային հաղորդաշարին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցը։ Ինչ խոսք, ադրբեջանական լրատվամիջոցների համար ցավալի է ՀՀ արտգործնախարարին նման հեղինակավոր հաղորդման հյուր տեսնելու փաստը, քանի որ միլիոնավոր հեռուստադիտողներ և հետևորդներ ունեցող հաղորդումը հերթական հարթակ դարձավ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ճշմարտացի թեզեր շրջանառելու և ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղենիշներին կրկին անդրադառնալու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների համար հատկապես շահարկումների առիթ են հանդիսացել հաղորդավարի կողմից հնչեցրած հարցերի կտրուկ ձևակերպումները, ինչը սակայն «Hard talk» հաղորդման պարագայում առավել քան տրամաբանական է, քանի որ այս հաղորդումը բոլորին քաջ հայտնի է հաղորդավարի կողմից սուր հարցերի բարձրաձայնման պրակտիկայով։ Բացի այդ, ադրբեջանական հակաքարոզչության հերթական ակտիվացնումը պայմանավորված է այս հաղորդման շրջանակներում արտգործնախարարի կողմից հնչեցրած  դիպուկ թեզերով, որոնք էլ պատճառ են հանդիսացել ադրբեջանական լրատվամիջոցների հակահայկական գրոհի ակտիվացման և հայկական թեզերի չեզոքացման անհաջող փորձերի համար։

Այսպիսով, հարկ է շեշտել, որ ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական գրոհը կրկին արհեստածին է՝ ուղղված արտգործնախարարի կողմից հնչեցրած թեզերի արժեզրկմանն ու քննադատությանը, ՀՀ կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը ձախողված ներկայացնելուն։ Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ սա ադրբեջանական լրատվամիջոցներին բնորոշ բնականոն գործելակերպ է, ինչը սեփական թերությունները թաքցնելու թերևս ամենահեշտ միջոցն է, հատկապես Ադրբեջանի ներքաղաքական կյանքի այս չափազանց ծանր շրջանում։

Իզաբել Շատոյան

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40