Ռուսաստանը հնարավոր է սահմանափակումներ մտցնի Հայաստան կանխիկ ռուբլու արտահանման վրա. Интерфакс

04.02.2026 10:47
444

Ռուսաստանից կանխիկ ռուբլու և ոսկու ձուլակտորների արտահանման սահմանափակումները կներդրվեն նախագահի միասնական հրամանագրով և կգործեն նմանատիպ սկզբունքներով, «Интерфакс»-ին հայտնել է նախագծին ծանոթ աղբյուրը։

Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի դեկտեմբերյան նիստում փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ 2026 թվականին տնտեսությունը «մաքրելու» ծրագրի շրջանակում «կվերացվի Ռուսաստանից անհայտ ծագման կանխիկ ռուբլու անվերահսկելի արտահանումը, ներառյալ՝ ԵԱՏՄ անդամ երկրներ, ինչպես նաև ոսկու ձուլակտորների արտահանումը»։

Ներկա դրությամբ ԵԱՏՄ անդամ պետություններ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Ֆինանսների նախարարությունը ավելի վաղ մասամբ մեկնաբանել է ոսկու սահմանափակումները։ Հայտնի է, որ դրանք նախատեսվում է մտցնել սեպտեմբերի 1-ից և կտարածվեն 100 գրամ կամ ավելի քաշ ունեցող ձուլակտորների վրա։

«Интерфакса»-ի աղբյուրը հավելել է, որ նախագիծը ներառում է մի քանի բացառություններ. ընդհանուր առմամբ, ֆիզիկական  անձանց կարգելվի Ռուսաստանից արտահանել 100 գրամից ավելի ընդհանուր քաշ ունեցող ձուլակտորներ: Սակայն այդ արգելքը չի տարածվի «Շերեմետևո»-ից, «Դոմոդեդովո»-ից, «Վնուկովո»-ից և Վլադիվոստոկի «Կնևիչի»  օդանավակայանից մեկնող ճանապարհորդների վրա, եթե նրանք ունեն Մետաղորոշման պալատի թույլտվությունը:

Կանխիկ ռուբլու սահմանափակումները կվերաբերեն դրանց ԵԱՏՄ երկրներ արտահանմանը և նույնպես ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից: Աղբյուրը հայտնել է, որ դա նախատեսված է ձուլակտորների արտահանման սահմանափակումներ մտցնող նույն նախագծային որոշմամբ:

Առաջարկվում է ֆիզիկական  անձանց նկատմամբ ընդհանուր արգելք մտցնել ԵԱՏՄ երկրներ արտահանել առնվազն 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլու՝ ընթացիկ փոխարժեքով: Բացառություն է կազմում Ռուսաստանի Դաշնության միջազգային օդանավակայանների միջոցով արտահանումը (ի տարբերություն ձուլակտորների, թույլատրված արտահանման ցանկը սպառիչ չէ), ընդ որում ֆիզիկական  անձը պետք է տեղեկացնի մաքսային մարմիններին:

Արտահանվող արժույթի մասին ծանուցումը պետք է միաժամանակ տեղեկություն ներառի դրա աղբյուրի և ենթադրվող օգտագործման մասին: Եթե ​​արտահանված ընդհանուր գումարը գերազանցում է 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլուն, ծանուցման հետ միասին պետք է տրամադրվեն նաև միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար չհայտարարագրված նվազագույն գումար չի լինի. նրանք կարող են ցանկացած քանակությամբ կանխիկ ռուբլի արտահանել միայն միջազգային օդանավակայաններով՝ մաքսային մարմիններին տեղեկացնելուց հետո։

Հրամանագրի պահանջները չեն տարածվի վարկային կազմակերպությունների վրա։

Ոսկու և արժույթի արտահանման երկու սահմանափակումներն էլ ուղղված են Ռուսաստանի Դաշնությունից կապիտալի արտահոսքի ռիսկի նվազեցմանը, անօրինական ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման կանխարգելմանը և փողերի լվացման դեմ պայքարին։

Ներկայում կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումներ չկան։ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլին գերազանցող արտարժույթի կանխիկի և/կամ արտարժույթի գործիքների արտահանման արգելքը ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտից։

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01