Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է. Տիգրան Աբրահամյան

02.08.2022 14:47
1767

Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է, որի չկատարման դեպքում Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Առաջինը, Արցախի տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայությանն է վերաբերվում, որի հետ կապված օրեր առաջ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Անվտանգության քարտուղարը։

44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ից Արցախ զորակոչը դադարեցվել է, իսկ մինչ այդ իրականացվածի արդյունքում Արցախում պարտադիր ժամկետային ծառայողների վերջին զորակոչը կզորացրվի մինչև օգոստոսի վերջ։

Սեպտեմբերի դրությամբ Արցախում ՀՀ գրանցում ունեցող զինծառայող չի լինի և ըստ էության, ադրբեջանական պահանջն ակտուալությունը կկորցնի։

Երկրորդ խնդիրը, որն Ադրբեջանում առաջնային օրակարգ են համարում՝ ՀՀ-ի տարածքով, դեպի Նախիջևան միջանցք ստանալն է։

Պատահական չէ Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն այն մասին, որ եթե ՀՀ իշխանությունն այդ պահանջը չկատարի, ապա իրենք կվերանայեն իրենց մոտեցումները ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի վերաբերյալ։

Առաջ գնալով Ալիևը հայտարարում է, որ Լաչինի միջանցքը, ՀՀ-ով նախատեսված միջանցքի հետ պետք է ունենա նույն ռեժիմը։

Պարզ ասած, եթե ՀՀ-ն միջանցք չի տրամադրում, այլ ուղղակի ճանապարհ տրամադրում՝ հայկական անցակետով, ապա Ադրբեջանն էլ սպառնում է անցակետ տեղակայել Լաչինի միջանցքում։

Ադրբեջանական վերջին ագրեսիան Արցախի ուղղությամբ պետք է դիտարկել այս պահանջների տրամաբանության ներքո։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40