Ադրբեջանական զորքն այսօր հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից. գյուղապետ

19.08.2021 17:38
1540

Ադրբեջանական զորքն այսօր՝ օգոստոսի 18–ին, ժամը 10–ի սահմաններում, հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

«Ադրբեջանական զորքը մոտ 1 կմ  առաջխաղացում էր ունեցել, հիմա հետ են քաշվել մեր համայնքին նախկինում պատկանող անասնաֆերմայում տեղակայված  իրենց բազա։ Որտեղ հակառակորդն առաջխաղացում ուներ, այդ տարածքից գյուղն  ուղիղ նշանառության տակ էր, հիմա հետ են քաշվել»,– ասաց գյուղապետը։

Արտակ Հակոբյանը դեռ օգոստոսի 17–ին էր մեզ հետ զրույցում ասել,  որ մի քանի օր առաջ Եղցահողի սահմաններից Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, մինչդեռ Արցախի նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանն մեկնաբանելով այս լուրը, նշել էր, թե  Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում, որեւէ խնդիր չկա։

Մեր հարցին, թե ՊԲ զինծառայողներ կա՞ն Եղցահողի սահմաններին, գյուղապետն ասաց. «Գյուղում ՊԲ զինծառայողներ կան, բայց կոնկրետ առաջնագծի այդ հատվածից մեր բանակը հետ է քաշվել»։

Եղցահողի գյուղապետի խոսքով՝  ռուս սահմանապահներն են վերահսկում այն տարածքը, որն անցել էր հակառակորդի վերահսկողության տակ, բայց ոչ շուրջօրյա։ Ըստ Հակոբյանի՝  մի քանի օրվա ընթացքում պետք է ռուս սահմանապահների հերթապահությունը մշտական դառնա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40