Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ում հայտարարել է՝ Բաքուն և Երևանը դե ֆակտո խաղաղության են հասել

26.09.2026 11:40
369

Հայաստանն ու Ադրբեջանը դե ֆակտո հասել են խաղաղության, սակայն կարգավորման գործընթացն ավարտին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել մնացած խոչընդոտները և ստորագրել արդեն նախաստորագրված համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։ Նրա ելույթի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

Որպես խաղաղության գործընթացի գործնական արդյունք նախարարը նշել է Ադրբեջանի կողմից տարանցիկ սահմանափակումների վերացումը, ինչը, նրա խոսքով, դյուրացրել է ապրանքների տեղափոխումը Հայաստան և Հայաստանից դուրս, ինչպես նաև երկկողմ առևտրային կապերի հաստատումը:

Բայրամովը շեշտադրել է դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարումը։

«Չնայած միջազգային շուկաներում աճող անկայունությանը և համապատասխան արտադրանքի համաշխարհային պահանջարկի մեծացմանը` Ադրբեջանը պարբերաբար Հայաստանին ապահովում է ռազմավարական նշանակություն ունեցող նավթամթերքով»,- հայտարարել է նա:

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ խաղաղության օրակարգի առաջմղումը հնարավորություններ է բացում ամբողջ տարածաշրջանի կայունության ամրապնդման, տրանսպորտային կապերի զարգացման և տնտեսական օգուտներ ստանալու համար:

Բայրամովն ընդգծել է, որ կարգավորման գործընթացը դեռ չի ավարտվել։

«Այս գործընթացի անշրջելիությունն ապահովելու համար չափազանց կարևոր է վերացնել մնացած խոչընդոտները, որպեսզի պայմաններ ստեղծվեն արդեն նախաստորագրված երկկողմ համաձայնագրի վերջնական ստորագրման միջոցով կարգավորման գործընթացն ավարտելու համար»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Ադրբեջանը պնդում է, որ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո գործընթացն ավարտելու համար պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն` Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ, քանի որ դրանում, ըստ Բաքվի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:

arm.sputniknews.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40