Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է «կողմնակալ» վերաբերմունքի համար

17.06.2023 20:04
960

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը «խեղաթյուրում է» (չակերտները՝ Tert.am) իրականությունը և վկայում է տարածաշրջանում առկա իրավիճակի նկատմամբ Ֆրանսիայի «կողմնակալ» վերաբերմունքի մասին։

 Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։


«Մենք ցանկանում ենք հիշեցնել ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանը, միջազգային նորմերին և կանոններին համապատասխան, ապահովել է հարյուրավոր հայ բնակիչների կանոնակարգված, ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի պետական սահմանային անցակետից երկու ուղղություններով։ Չնայած այս ջանքերին՝ հունիսի 15-ին Հայաստանից սահմանային անցակետի գնդակոծության հետևանքով վիրավորվել է մեր սահմանապահը»,- ասել է Հաջիզադեն։

Նա հավելել է, որ հայկական կողմը պետք է դադարեցնի խաղաղ գործընթացին խոչընդոտող «սադրանքները» (չակերտները՝ Tert.am) , ամբողջությամբ դուրս բերի զինված ուժերը «Ադրբեջանի տարածքներից» (չակերտները՝ Tert.am) և կատարի տարածաշրջանում հաղորդակցությունները վերականգնելու իր պարտավորությունները։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր, որ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում վերջին երկու օրվա ընթացքում հայ-ադրբեջաական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում՝ Երասխում քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցների առիթով։ Այս մասին հայտարարություն էր տարածել երկրի արտաքին գործերի նախարարությունը՝ միաժամանակ զսպվածության, լարվածության թուլացման և քաղաքացիական բնակչության պաշտպանության կոչ անելով։

Ինչպես նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, Ֆրանսիան վերահաստատում է, որ աջակցում է Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի՝ Քաշաթաղի (Լաչին) միջանցքում երթևեկության վերականգնման մասին որոշման կատարմանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ ի շահ բնակչության։

Նշվում է նաև, որ հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը ցույց է տվել քննարկվող տարբեր հարցերի շուրջ առաջընթացի հասնելու ցանկությունը, ը այդ հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40