Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ

15.05.2023 17:41
984

«Բրյուսելյան ձևաչափով» հերթական հանդիպումը կարևոր է կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը խրախուսելու տեսանկյունից։

 Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ, հաղորդում է Tert.am-ը։

«Մայիսի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև այս ձևաչափով Եվրոպական խորհրդի նախագահի կողմից կազմակերպված հինգերորդ հանդիպումը օգտակար և արդյունքային ենք համարում երկու երկրների հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու առումով։ Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցության վերականգնման ոլորտներում կոնկրետ արդյունքների հասնելու համար։

Հատկապես կարևոր է պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի ևս մեկ հաստատումը, Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումն այս համատեքստում։

Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման և հարգման վրա, միակ ճանապարհն է՝ ապահովելու կայուն խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։

Մենք ողջունում ենք ջանքերն այս ուղղությամբ՝ նպաստելով հարաբերությունների կարգավորման առաջընթացի ձեռքբերմանը, վերահաստատելով մեր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունն ու փոխգործակցությունը այդ նպատակը հետապնդող միջազգային գործընկերների հետ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկվա հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարել էր, որ «առաջնորդները հաստատել են միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին ու համապատասխանաբար Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքների հարգումը»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40