Ադրբեջանի պետական լրատվական գործակալության հրապարակած նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրն Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է. ադրբեջանագետ

18.12.2025 10:35
398

Դեկտեմբերի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում միայն Ադրբեջանի պետական լրատվական «Azertag» գործակալությունը հրապարակել է թվով 24 նյութ (մյուս լրատվական աղբյուրներին չեմ անդրադառնում), որոնցում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«Նյութերի վերլուծությունը տալիս է հետևյալ պատկերը՝

 «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է։ Դրա շրջանակում կազմակերպվում են գիտաժողովներ, ուսումնական ծրագրեր, երիտասարդական ճամբարներ և ցուցահանդեսներ։ «Արևմտյան Ադրբեջան վերադարձը» ներկայացվում է որպես հիմնական «ազգային նպատակ»։ Սրա մասին ուղիղ տեքստով խոսում են պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։

 Իլհամ Ալիևը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թեման մշտապես ներկայացնում են որպես «իրավական, պատմական և բարոյական պարտավորություն»՝ այն ներառելով ուսումնական ծրագրերում, ֆոլկլորային հետազոտություններում, արվեստում և հասարակական դիսկուրսում՝ Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջները «օրինաչափ» ու «բնական» դարձնելու համար։

 Արվեստի, գրականության և պատմական գիտությունների միջոցով «Արևմտյան Ադրբեջանը» ներկայացվում է որպես ադրբեջանցիների նախնիների հայրենիք։ Ժողովրդական բանահյուսության հավաքածուները, նկարչական մրցույթները և վիրտուալ ցուցահանդեսները շեշտադրում են հայկական տարածքների «պատկանելիությունը ադրբեջանցիներին», ենթադրյալ «ադրբեջանական» մշակութային վայրերի ոչնչացումն ու տեղահանությունները՝ հայերին ներկայացնելով որպես «բռնազավթիչներ» և «ցեղասպաններ»։ Մշակութային թեմաների ներքո առաջ են քաշվում անթաքույց տարածքային պահանջներ։

Ադրբեջանը հղում է կատարում միջազգային իրավունքին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներին և մարդու իրավունքների շրջանակներին՝ վերադարձի «իրավունքը» պաշտպանելու համար՝ Հայաստանին վերագրելով կոլեկտիվ պատասխանատվություն ենթադրյալ հանցագործությունների և ավերածությունների համար։ Սա ներկայացվում է որպես արդարադատության հարց՝ նպատակ ունենալով միջազգային մակարդակով օրինականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ պահանջները՝ միաժամանակ կապելով պատմությունը ժամանակակից դիվանագիտության և պատերազմից հետո բանակցությունների հետ։ Չեն խորշում այս ամենի մեջ ներառել նաև Թրամփի անունը և օգոստոսի 8-ի հռչակագրերը։

 Ամենավտանգավորն, ըստ իս՝

Երիտասարդական ծրագրերի, սեմինարների և համայնքային նախաձեռնությունների միջոցով ադրբեջանական պետության նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում ձևավորել հստակ մտածելակերպ, ըստ որի ՀՀ-ն «պատմական ադրբեջանական հող է», որը «խլվել է իրենցից»։ Սա ապագա տարածքային պահանջները երիտասարդության մոբիլիզացիայի միջոցով առաջ տանելու հստակ ձեռագիր է։

Սա Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հստակ զավթողական ծրագիր է։ Այն չունի որևէ պատմական, քաղաքական, աշխարհագրական հիմք։ Դրա տարածման մասշտաբները ադրբեջանական պետական համակարգի կողմից անպատկերացնելի են։ Սա հնարավոր է կանխել միայն աշխատելով։ Այսօրվա չաշխատելու համար մենք վաղը շատ թանկ գին ենք վճարելու»,- գրել է նա:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24