Նրանցից յուրաքանչյուրի ճակատագրի պատմությունը զորեղ ոգու ու հայրենասիրության վկայություն է, ազգային ու պետական արժեքներով դաստիարակության ապացույց

28.09.2024 10:10
597

Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի [թուրքական աջակցությամբ] 4 տարի առաջ այս օրը սանձազերծած աղետալի պատերազմն արմատապես փոխեց մեր կյանքը:

Հիմա մեր սրտերը ծանրացած են մեր հերոսների, անմեղ զոհերի մասին հիշողություններով, ովքեր Հայրենիքի համար պայքարել են իրենց կյանքով, սխրանքներով ապահովել են մեզ համար գոյություն և պաշտպանել պետությունը։

Նրանցից յուրաքանչյուրի ճակատագրի պատմությունը զորեղ ոգու ու հայրենասիրության վկայություն է, ազգային ու պետական արժեքներով դաստիարակության ապացույց։

Պատերազմի հետևանքները կրում ենք նաև այսօր՝ ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով բռնի տեղահանված, բռնի անհետացած ու գերեվարված մեր հայրենակիցների ճակատագրեր, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների ու Արցախի զավթումով, մարդկանց պատճառած տառապանքներով։

Պատերազմի այդ աղետալի հետևանքները, ցավոք, մեզ վրա կրելու հաշվին հասկացանք, որ երբեք չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերն ու պաշտոնը բարձր են դասում պետությունից, պատրաստ են պետությունը թուլացնող քայլերի` միայն թե կարողնանան կոծկել իրենց անձնական սխալները:

Սա պետականության համար անգամ առավել վտանգավոր է, քան այն կործանելու մոլուցքով ապրող թշնամին։

Պետք է վառ պահել վեր հառնելու հավատը, պետք է առաջ տանել արդարությամբ խաղաղության հասնելու, զորեղ պետություն ունենալու, աշխարհի հայության համերաշխության մեր հանձնառությունը:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22