Լարսի անցակետում անհասկանալի վիճակ է. ցորենով բեռնված մեքենաներին թույլ չեն տալիս անցնել

17.09.2018 19:07
1251

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվանից սկսած հայ բեռնափոխադրողները չեն կարողանում ցամաքային ճանապարհով՝ Լարսի անցակետից ցորենով բեռնված իրենց մեքենաներն անցկացնել։ Պատճառը, ինչպես հայտնի է, վրացական կառավարության որոշումն է, սակայն բարձրացված աղմուկից հետո կողմերը համաձայնության էին եկել նախ կիրառել զեղչային համակարգ, ապա նաև 15 օր ժամկետով հետաձգել որոշման կիրարկումը, որպեսզի անցակետում կուտակված մեքենաները անցնեն, իսկ բեռնափոխադրողները կարողանան ադապտացվել տեղի ունեցած փոփոխություններին։ Վերջին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի և նրա վրացի գործընկերոջ միջև։ Այսօր, սակայն, փաստացի այլ պատկեր է։ Լարսի անցակետում հրաժարվում են թույլատրել բեռնափոխադրողներին անցկացնել իրենց մեքենաները։ Դրա վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան վրացական և ռուսական լրատվամիջոցներում։ «Նույն պատկերն է, խառը վիճակ է։ Դեռ չգիտենք՝ վերջնական ինչ է լինելու։ Մոտ կես ժամ առաջ տեղեկացանք, որ Ռուսաստանը սկսել է փաստաթղթերը ձևակերպել։ Մինչ էդ պահը, սակայն, հրաժարվում էին ձևակերպել թղթերը։

Հիմա, երբ փաստաթղթերը ձևակերպվեն ու մեքենաները սկսեն մտնել տամոժնյա, նոր պարզ կլինի՝ պայմանավորվածությունները ուժի մեջ են, թե ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բեռնափոխադրողներից մեկը, որի բեռնատարները ևս հերթի մեջ են։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վրացական կողմի հետ պայմանավորվածությունը՝ 15 օր հետաձգել որոշման կիրարկումը, ուժի մեջ է և որևէ կերպ չի կարող այն խոչընդոտվել․ «Ես քիչ առաջ էլ զրուցեցի Վրաստանում մեր դեսպանի հետ, այնտեղից էլ հավաստիացրեցին, որ խոչընդոտներ չկան, պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Ես զրուցել եմ նաև ռուսական կողմի հետ, այնտեղից մեր ներկայացուցիչը հիմա գնում է անցակետ, որ տեղում հասկանա իրավիճակը։

Բայց կրկնում եմ՝ վրացական կողմից հավաստիացնում են, որ մեր պայմանավորվածությունը ուժի մեջ է ու խոչընդոտներ չեն հարուցվի մինչև հոկտեմբերի 1-ը»։

Ուշագրավ է, սակայն, որ ռուսական և վրացական լրատվամիջոցների հրապարակումներում հիմնականում արձանագրված է, որ Հայաստանը դեռ չի արձագանքում տեղի ունեցողին։

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը իր այս որոշումը պատճառաբանում է ճանապարհների որակը խնայելով։ Նրանց ուսումնասիրություններով՝ հացահատիկով բեռնված մեկ մեքենան ավտոճանապարհին շատ ավելի վնաս է հասցնում, քան 20 հազար մարդատար մեքենան։

1in.am

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34