Ադրբեջանից քայլերի ակնկալիքներ չկան. Կիրակոսյանը կարևորում է ՄԻԵԴ որոշումը քաղաքական հարթակներում օգտագործելը

22.12.2022 15:49
936

Եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի փակման հարցով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումից հետո ադրբեջանական կողմից քայլերի ակնկալիքներ չկան: Որոշումը պետք է օգտագործվի քաղաքական և դիվանագիտական հարթակներում:

«Արմենպրես»-ի սրահում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` պատասխանելով հարցին, որ եթե Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը, ապա ինչ գործիքակազմեր կարող են կիրառվել:

«Ադրբեջանի կողմից քայլեր չենք էլ ակնկալում: Ցավոք, գործիքակազմն ունի սահմանափակումներ: Ֆորմալ առումով Եվրոպայի կոնվենցիայի շրջանակներում հետևյալ քայլերի հնարավորություն կա: Նախ գոյություն ունի Նախարարների կոմիտեի հարթակ, որին Դատարանը կարող է ծանուցել կիրառած միջոցների մասին, իսկ Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի հիմնական քաղաքական մարմինը, հետևում է նաև Դատարանի վճիռների և որոշումների կատարման ընթացքին: Նախարարների կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է քննարկի և միջամտի այս հարցերին, հասկանա, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ քաղաքական առումով, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը: Բնականաբար, այստեղ ևս ընթացակարգեր կան, ընդհուպ մինչև Եվրոպական դատարանում Ադրբեջանի կողմից իր պարտավորության խախտման վերաբերյալ հարցի բարձրացում, ԵԽ անդամության զրկման հարց, բայց դրա համար շատ երկար ճանապարհ դեռ կա»,- ասաց Կիրակոսյանը:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի կարծիքով՝ Եվրոպական դատարանի որոշումը ճիշտ է և առնվազն օբյեկտիվ իրականությունը արտացոլում է, որը կարող է օգտագործվել քաղաքական և դիվանագիտական հարթակներում:

«Սա պետք է օգտագործվի քաղաքական առումով, որովհետև այս որոշման ազդեցությունը կախված է նաև մեր դիվանագիտական և քաղաքական աշխատանքից»,- եզրափակեց Կիրակոսյանը:

Դեկտեմբերի 21-ին   Եվրոպական   դատարանը ուսումնասիրել է ՀՀ    կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ   միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: Եվրոդատարանը որոշում է կայացրել ապահովել «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Միաժամանակ, Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն:

https://armenpress.am/

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01