Ադրբեջանն իր գործողություններով խաթարում է խաղաղության հնարավորությունը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին. ՀՀ վարչապետ

25.07.2018 12:59
1277

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գործողությունները համարժեք են լինելու Ադրբեջանի հռետորաբանությանը: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է ու հնարավոր, բայց ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի, Ադրբեջանն իր գործողություններով և իր հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը և հնարավորությունը, ու մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

Վարչապետի խոսքով` այս հարցի շուրջ որևէ դիրքորոշում կարծրացած չէ, եթե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումն ու նպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, այդ դեպքում ևս հայկական կողմը համապատասխան ու համարժեք քայլեր կձեռնարկի: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Արցախի անունից բանակցելուն, ապա այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի տեսակետը չի փոխվել:

«Մենք կարևոր ենք համարում Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում։ Ես կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել ԱՀ անունից, որովհետև Արցախն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ ու կառույցներ: Մենք պատրաստ են բանակցությունների ու նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` Ադրբեջանին ուղղված կոշտ հայտարարություններին, վարչապետը նշեց, որ դա նախարարի պարտականությունն է:

«Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել: Նրա աշխատանքն է այդպիսի հայտարարություններ ոչ միայն անելը, այլև այդ հայտարարությունների բովանդակությունն անհրաժեշտության դեպքում ապահովելը»,- նշեց ՀՀ վարչապետը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40