Գուսանի փառքի մեջ նրանք իրենց բաժինն ունեն

18.07.2017 09:21
1725

Ինձ հյուր եկած Անահիտ բարեկամուհիս ձեռքը մեկնեց եւ գրասեղանից վերցրեց «Սյունյաց երկիր» թերթի՝ Գուսան Աշոտին նվիրված հատուկ համարի օրինակը, մեկ-երկու րոպե ձեռքին շուռ ու մուռ արեց եւ հարցրեց՝ երբվանի՞ց է լույս տեսնում այս «ամսագիրը», ապա շարունակեց՝ որտեղի՞ց կարող է գնել «ամսագրի» այդ համարը: Շատ զարմացավ, երբ իմացավ, որ դա «Սյունյաց երկիր» թերթի հերթական հատուկ համարն է՝ նախատեսված լրագրի բոլոր բաժանորդների համար, որ դժբախտաբար վաճառքում չկա: Նա ափսոսանք հայտնեց՝ «Այս համարը մինչդեռ բոլոր սյունեցիների տանը պետք է լինի»: Ես հասկանում եմ բարեկամուհուս ակնարկը, նաեւ համակարծիք եմ նրա հետ, բայց, այ, թերթի հատուկ համարի իմ օրինակից չեմ պատրաստվում բաժանվել:

Հպարտությամբ հայտարարում եմ, որ «Սյունյաց երկիր» թերթի՝ Գուսան Աշոտին նվիրված 180 էջանոց հատուկ համարի մեկ-երկու էջի պատրաստմանն էլ տողերիս հեղինակն է մասնակցել: Հավատացնում եմ՝ դա ամենեւին էլ հեշտ գործ չէր, բայց դրա փոխարեն անչափ հաճելի աշխատանք էր: Մի բան է ուղիղ հանձնարարություն ստանալ մեկ-երկու էջ նյութ պատրաստելու համար, միանգամայն այլ բան՝ ամբողջ համարի պլանավորումը, հարյուրավոր մարդկանց հետ հանդիպումների կազմակերպումը, նրանց նպատակասլաց աշխատանքի ուղղորդումը: Փորձված բան է՝ դժվար է աշխատել բանից անտեղյակ մարդու հետ, բայց նույնքան դժվար է նման աշխատանքը տվյալ բնագավառի գիտակների հետ: Հատուկ համարի նախապատրաստման գործընթացը խմբագիր Սամվել Ալեքսանյանը եւ նրա ղեկավարած՝ հիրավի հայրենասեր մարդկանց փոքրաթիվ խումբը սկսել են հենց այդտեղից եւ հաջողությամբ ավարտին հասցրել: Ի պատիվ նրանց հայտարարում եմ՝ Գուսանի փառքի մեջ նրանք իրենց բաժինն ունեն:

Թերթի տվյալ համարը լույս տեսնելուց մեկ շաբաթ անց syuniacyerkir.am կայքում հանդիպեցի բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, թերթի եւ մեզանից շատերի ընկեր ու բարեկամ Թեհմինա Մարությանի «Ինչպե՜ս չհիանալ «Սյունյաց երկիր» թերթով» վերնագրով հոդվածին: Մի շնչով կարդացի: Հենց այդ հոդվածն էլ ինձ ստիպեց ձեռքս գրիչին մեկնել: Հոդվածում բերվող օրինակներն ու դիտարկումները փաստում են, որ բազմազբաղ գիտնական ու մանկավարժ Թեհմինա Մարությանը ոչ միայն մեկ-երկու օրում կարդացել է հսկայածավալ լրագրի ամբողջ նյութը, այլ նաեւ ուսումնասիրել այն ու հետո էլ իր կարծիքն արտահայտել հոդվածով: Զգացվում է, որ հոդվածը գրել է հեշտ եւ հաճույքով: Նման բաների ակունքը սերն է լինում առ մշակույթ եւ առ հայրենի եզերք: Որպես ընթերցող համաձայն եմ Թեհմինա Մարությանի գնահատականների հետ եւ պատրաստ եմ ստորագրել նրանց տակ: Եվ հատկապես այն կարծիքի հետ եմ համաձայն, որ համարի նյութերը սկզբնաղբյուրի արժեք են ներկայացնում: Եթե ցանկանում ենք Գուսանի երգարվեստի սկզբնավորման, զարգացման մասին տեղեկություններ քաղել-իմանալ, ծանոթանալ Գուսանի ստեղծած պոեզիայի անկրկնելի պատկեր-օրինակների հետ, ծանոթանալ հայրենասեր մարդու, սիրելի հոր, օրինակելի ամուսնու հետ, իմանալ ժամանակակից երգիչների, երգահանների, բանասերների, երաժիշտների կարծիքը նրա արվեստի տարբեր ուղղությունների մասին, ապա պետք է ուսումնասիրել թերթի այդ համարը: Ուրեմն այն սկզբնաղբյուր է հենց այսօր:

Եթե ընթերցողը մինչ այդ իմ հյուրի նման Գուսանին նվիրված հատուկ համարը ձեռքին շուռ ու մուռ է արել կամ էլ՝ լավագույն դեպքում, թերթել եւ այս ու այն տեղից տողեր անցկացրել աչքի տակով, ապա Թեհմինա Մարությանի հոդվածից հետո տիտղոսաթերթից սկսած մինչեւ վերջին էջն ընթերցելու է, ինչպես դա անում է իմ ընկեր Ազնիվ Առաքելյանը:

Մի առիթով հրապարակային կարծիք եմ հայտնել այն մասին, որ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի մասնագիտական գործունեությունը վաղուց է դուրս եկել նման դիրք (պաշտոն) զբաղեցնող անհատի գործունեության շրջանակներից եւ ոչ թե մտել, այլ խորացել գիտական-ակադեմիական դաշտում, ընդ որում՝ այդ գիտական դաշտը բազմաշերտ է՝ պատմական, մշակութային, գրական-գեղարվեստական, հնագիտական… Ու կախված այն բանից, թե թվարկվածներից որ ուղղությանն է նվիրված տվյալ հատուկ համարը, տպավորություն է ստեղծվում, թե համարը տպագրել են արհեստավարժները՝ բանասերները, գեղանկարիչները, պատմաբանները, հնագետները, երաժշտագետները…

Այդպես էլ կա եւ դա խոսում է Սամվել Ալեքսանյան խմբագրի կազմակերպական բարձր ունակությունների, լայնախոհության եւ իմացության բարձր մակարդակի մասին: Ցանկացած գործի վերջնական հաջողություն կախված է նրա պլանավորումից: Որպես ռեժիսոր, խմբագիր Սամվել Ալեքսանյանը կարողանում է ճիշտ դերաբաշխում կատարել, իսկ այնուհետեւ հետեւել, որպեսզի յուրաքանչյուրն իր դերը լավ կատարի, եթե այն նույնիսկ էպիզոդիկ դեր է:

Մի այլ համեմատություն էլ եմ ցանկանում կատարել՝ կարեւորելու խմբագրության յուրաքանչյուր աշխատողի դերը: Ցանկացած վիրաբուժական միջամտությունից առաջ ամենակարեւոր հարցը վիրաբույժի ընտրության հարցն է: Այս դեպքում վիրաբույժն ի սկզբանե ընտրված է՝ խմբագիրն է: Բայց բուն վիրահատական միջամտության գործընթացի ժամանակ վերջնական դրական արդյունքը վիրաբույժից կախված է այնքանով, որքանով այն կախված է նաեւ նրան օգնող ու նշտարիկ տվող կամ նրա ճակատի քրտինքի կաթիլները չորացնող բուժքրոջ աշխատանքից:

Վերջին տարիներին «Սյունյաց երկիր» թերթը տասնյակ հատուկ համարներ է նվիրել մեր մշակույթի տարբեր ճյուղերին, գիտության նշանավոր ներկայացուցիչներին: Եթե նույնիսկ թռուցիկ հայացք նետենք, կրկնում եմ՝ թռուցիկ, դրանց բովանդակությանը, այդ գործում խմբագրի դերակատարմանը, ապա ակնհայտ կդառնա, որ այն դուրս է խմբագրի պաշտոնական պարտականությունների շրջանակից: Դա ակնառու եւ անվիճելի փաստ է: Այդ առիթով նրա բազմաթիվ հոդվածներն ու խմբագրականները լուրջ գիտական ուսումնասիրությունների արդյունք են, որոշ դեպքերում՝ հավասարազոր գիտական մենագրությունների:

Այսօր պարզապես ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմին՝ նման կոթողային գործ արարելու համար:

Որքանով տեղյակ եմ՝ հիմա «Սյունյաց երկիրը» երեք հատուկ համարի վրա է աշխատում, որից գոնե մեկը մինչեւ տարեվերջ, հուսով եմ, կդրվի ընթերցողի սեղանին:

Հ.Գ.

Հոդվածս խմբագրություն ուղարկելու նախօրյակին լրագրի կայքից տեղեկացա, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում նկատել են «Սյունյաց երկրին»:

Մորուս Հասրաթյանին նվիրված հատուկ համարը ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվել է առանձին գրքով: Դա աննախադեպ է, շնորհավորում եմ:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34