«Ադրբեջանը քարտեզին նայելու ցանկություն չունի». քաղաքագետը՝ վիճելի տարածքների պահանջի մասին

12.03.2024 15:11
711

Բաքվի ուզածն անընդունելի է՝ պահանջել անհապաղ ազատել իրենց 4 գյուղերն ու չընդունել, որ 31 հայկական բնակավայրերից տարածքներ են գրավել. քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի տպավորությամբ՝ Ադրբեջանը քարտեզին նայելու ցանկություն չունի, ունի ցանկություն՝ իր հանրությանը միայն հաղթանակներ ցուցադրելու։

«Մեզ չեն վերադարձնում այն տարածքները, որոնք մենք կորցրել ենք 92-93 թվականներից և հետագայում նաև 2021 թվականից։ Սա բանակցություն չի, սա ուղղակի ուժային շանտաժի քաղաքականության շարունակումն է», - «Ազատությանն» ասաց նա։

Այժմ խոսքը Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի ու Կըզըլ Հաջիլի նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի մասին է. սրանք անկլավներ չեն՝ Ադրբեջանին կպած են։ Այդտեղ 90-ականներից հայկական զինուժի դիրքերն են։

«Քանի որ այդ գյուղերում կարևոր ռազմական հենակետեր են գտնվել, ասենք՝ Կըզըլ Հաջիլի գյուղի տարածքում կարևոր հենակետ է եղել հայկական բանակի համար, և մյուս գյուղերի տարածքով խորհրդային տարիներին անցել է այն ճանապարհը, որով կապվել է Նոյեմբերյանը Իջևանի հետ, և նաև Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղը շրջանի ընդհանուր տարածքի հետ, և հայկական կողմը ստիպված վերցրել է այդ գյուղերը՝ կապը ապահովելու համար։ Թե ադրբեջանական կողմը գրավել էր Արծվաշենը ռազմական ճանապարհով, թե հայկական կողմը գրավել է այդ գյուղերը ռազմական ճանապարհով», - նշեց Սամվել Մելիքսեթյանը։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40