Մարտի 8-ին ընդառաջ տոնական մթնոլորտ էր տիրում Մեղրի համայնքում

07.03.2025 19:45
681

Գարնանային տոնական տրամադրությամբ և Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 7-ին Մեղրի համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը հյուրընկալեց համայնքի տարբեր ուսումնական հաստատությունների ու համայնքի ենթակայության կառույցների տնօրեններին և ներկայացուցիչներին՝ նշելով Կանանց միջազգային օրը ջերմ ու գեղեցիկ միջավայրում։

Համայնքի ղեկավարը շնորհավորեց և բարձր գնահատեց մանկավարժ կանանց դերը համայնքի կրթական ու սոցիալական կյանքում, շնորհակալություն հայտնեց իրենց պատասխանատու և նվիրական աշխատանքի համար՝ ընդգծելով, որ կրթության և դաստիարակության ոլորտում նրանց կատարած գործն անգնահատելի է, իսկ իրենց ջերմությամբ ու հոգատարությամբ ձևավորում են հասարակության առողջ ու բարոյական հիմքերը։

Որպես ուշադրության ու երախտագիտության խորհրդանիշ՝ Խ.Անդրեասյանը նվերներ և ծաղկեփնջեր հանձնեց, իսկ միջոցառման ջերմ մթնոլորտն ամբողջացավ հաճելի զրույցներով, հյուրասիրությամբ և տոնական տրամադրությամբ։

Իրենց հերթին՝ հարգարժան մանկավարժները շնորհակալություն հայտնեցին համայնքի ղեկավարին ուշադրության, բարձր գնահատանքի և համայնքում կնոջ դերը կարևորելու համար։

Այս գեղեցիկ նախաձեռնությունն ընդգծեց կանանց անփոխարինելի դերը համայնքում և վերստին ապացուցեց, որ նրանց աշխատանքն ու նվիրումը արժանի են ամենաբարձր գնահատանքի։

Մեղրի համայնքի ղեկավարի կողմից շնորհավորանքի արժանացան զոհված զինծառայողների կանայք և մայրերը, ինչպես նաև ավագանու կին անդամները և աշխատակազմի ներկայացուցիչները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40