Ադրբեջանն օկուպացված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն․ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն (տեսանյութ)

12.02.2025 10:39
555

Աշխարհի գերտերությունները և միջազգային կազմակերպություններն իրենց հայտարարություններում հաճախ մատնանշում են մարդու հիմնարար իրավունքները և համամարդկային արժեքները: Սակայն, 21-րդ դարում հենց այդ նույն կազմակերպությունների և տերությունների աչքի առաջ, նրանց լռությամբ և մեղսակցությամբ, Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը ժամանակավորապես բռնազավթված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն: Որպեսզի պարզ լինի, թե ինչ մասշտաբների մասին է խոսքը, մեկ անգամ ևս հիշեցնենք, որ ամեն շաբաթ մեզ հետ համագործակցող միջազգային գիտական կենտրոնները իրենց մշտադիտարկումներով արձանագրում են երկու հուշարձանի հանդեպ վանդալիզմ կամ ոչնչացում։ Այս մասին գրում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը։

«Ադրբեջանը նպատակային և համակարգված ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը՝ կոպտորեն խախտելով միջազգային կոնվենցիաները և մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: Այլևս խոսքը չի վերաբերում միայն պատմա-ճարտարապետական հուշարձանների կամ եկեղեցիների ավերմանը . գործ ունենք ամբողջական բնակավայրերի լիակատար ոչնչացման հետ: Արցախի հայկական հետքը վերացվում է ամենօրյա ռեժիմով, և այս հանցագործությունը իրականացվում է պետության ամենաբարձր մակարդակով՝ ուղղակիորեն Իլհամ Ալիևի հրահանգով:

Այս քաղաքականության զոհ են դարձել Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենեսն ու Մարիամաձորը, ինչպես նաև Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում գտնվող պատմական արժեք ներկայացնող կառույցները, որոնց թիվը անընդհատ աճում է: Վառ ապացույցն է https://t.me/ararathau տելեգրամյան ալիքի կողմից հրապարակված հերթական տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանը հիմնովին ավերել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղը՝ ոչնչացնելով նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին (https://monumentwatch.org/hy/monument/ծամձորի-սբ․-աստվածածին-եկեղեցին/):

Միջազգային հանրության անգործությունը, համարժեք արձագանքի բացակայությունը և նույնիսկ որոշ երկրների ղեկավարների ապօրինի այցերը բռնազավթված տարածքներ, նրանց ադրբեջանական քարոզչության գործիքներ դարձնելը, վկայում են այն մասին, որ նրանք ոչ միայն աչք են փակում կատարվող հանցագործությունների վրա, այլև դառնում են դրանց ուղղակի կամ անուղղակի հանցակիցները:

Ադրբեջանի այս բարբարոս քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանական ծրագրի շարունակությունն է, և այն չի կարող մնալ անպատիժ: Յուրաքանչյուր երկիր կամ կազմակերպություն, որը լռում է կամ նպաստում ադրբեջանական սանձարձակությանը, մեղսակից է այս մշակութային ոճրագործությանը և կիսում է պատասխանատվությունը ապագա սերունդների առջև:

Ի վերջո, որևէ ժողովրդի մշակույթի ոչնչացումը ևս ցեղասպանության բաղադրիչ է։ Իսկ պատերազմների ժամանակ մշակութային ցեղասպանություն իրականացնելու համար ևս սահմանվում է պատիժ` միջազգային իրավունքի բոլոր նորմերով ու կոնվենցիաներով։ Մինչդեռ այսօրվա միջազգային հանրության համար կարևորը համամարդկային արժեքները չեն։ Արցախի մշակութային ցեղասպանության հանդեպ բառացիորեն զրո արձագանքը այս փաստի վկայությունն է»,-գրել է նա։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40