Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու հրավերը. Մարուքյան

14.12.2023 00:11
784

Ադրբեջանն ընդունել է արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոնում հունվար ամսին հանդիպում անցկացնելու Միացյալ Նահանգների հրավերը, Հանրային ՀԸ եթերում հայտնեց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Այս պահին այդ մասին տեղեկատվություն ունենք, Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չեն էլ դադարել, իրենք շարունակում են աշխատանք տանել, որ Բրյուսելում տեղի ունենա հանդիպում», - նշեց նա։

Մարուքյանի խոսքով՝ չկա վերջնականացրած խաղաղության պայմանագրի նախագիծ, որը պատրաստ կլինի ստորագրման. - «Հույսն այն է, որ հունվարին սպասվող արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, որին Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, պետք է որ մենք հասնենք նրան, որ պայմանագրի տեքստը վերջնականացվի», - հավելեց նա։

Վաշինգտոնում անցած ամիս նախատեսված արտգործնախարարների հանդիպումը Բաքուն տապալեց՝ Միացյալ Նահանգներին համարելով կողմնակալ միջնորդ։

Վերջերս Ադրբեջանում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը: Այցից հետո ամերիկացի պաշտոնյան X-ի իր էջում գրել էր, որ Էնթոնի Բլինքենը ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Երևանը դրական էր արձագանքել հանդիպման առաջարկին, իսկ Բաքվից հրապարակային արձագանք դեռ չի եղել:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40