Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում. «Գեղարդ» հիմնադրամ

04.06.2024 15:24
1086

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն անդրադառնալով օրերս ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակված Հասան Հասանովի հարցազրույցին՝ նշել է, որ Հասանովի աշխատանքն իրենից ներկայացնում է պատմության տարբեր դրվագների աղավաղում և կեղծում։ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակվեց «դիվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր» Հասան Հասանովի հարցազրույցը, որի աշխատանքը իրենից ներկայացնում է պատմության տարբեր դրվագների աղավաղում և կեղծում։

Հասանովը պնդում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը, Ստալինից 2300 տարի առաջ, հունահռոմեական աղբյուրներում կոչվել է ատրպատականցի-ադրբեջանցի»։

Հարցազրույցում առկա պնդումները ոչ միայն հակագիտական են ու հակապատմական են, այլև հակասում են տրամաբանության օրենքներին։ Հարկ չկա անգամ հակափաստարկելու, որ մ.թ.ա. 4-րդ դարում Ատրոպատեսի ստեղծած պետական միավորը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ժամանակակից Ադրբեջան պետության հետ։ Միաժամանակ՝ Հասանովն Ատրոպատենեի ստեղծումը երեք դար հետ է տանում՝ ընդհուպ մինչև Ասորեստանի տերության կործանում՝ մ.թ.ա. 612 թվական։

Իր պնդմանը «կշիռ տալու» համար հեղինակը մեջբերում է առավել ուշ շրջանի հռոմեական ու ասորական աղբյուրներ, որոնցում ոչ մի ակնարկ անգամ չկա՝ Ատրոպատենեն մ.թ.ա. 7-րդ դարով թվագրելու, առավել ևս՝ ներկայիս Ադրբեջանի հետ կապելու վերաբերյալ»:

Այս խնդրի վերաբերյալ կարող եք ծանոթանալ «Գեղարդ» հիմնադրամի հետևյալ նյութերին:

Հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ հարցին, թե ինչու ցարական կառավարման կամ խորհրդային իշխանության սկզբնական շրջանում ներկայիս ադրբեջանցիները ներկայացվել են թաթար էթնոանունով՝ Հասանովը «հանճարեղ» պատասխան ունի՝ «ադրբեջանցի» անվանումն արգելքի տակ է եղել։

Խորհրդային տարիներին միջնադարյան ադրբեջանցու կերպարի ստեղծման մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաքու քաղաքի բնակչությունը XIX դարում

Իրականությունն այն է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող ադրբեջանցիներն այդպես են սկսել կոչվել 1920-1930-ական թվականներին՝ ԽՍՀՄ վարած քաղաքականության արդյունքում։ 1937 թ. Խորհրդային Ադրբեջանի սահմանադրության մեջ հիշատակվեց «ադրբեջանցի ժողովուրդ» եզրույթը, իսկ 1939 թ. Համամիութենական մարդահամարով՝ Ադրբեջանի «տիտղոսակիր ժողովրդի»  ներկայացուցիչները (նաև՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի թյուրքախոս մահմեդականները) ստացան «ադրբեջանցի» անվանումը: Չնայած Հասանովը նշում է, որ Ստալինը ոչ մի կապ չունի «ադրբեջանցի» էթնոնիմի ստեղծման հետ, փաստն այն է, որ հենց Ստալինի ղեկավարման տարիներին ներկայիս ադրբեջանցիների համար վերջնականապես հաստատվեց այդ անվանումը»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տարածած հաղորդագրությունը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12