Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որն Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և հուշարձանները պղծելու քաղաքականության հերթական վառ ապացույցն է:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը ինքնաձիգից կրակոցներ արձակում Հադրութ քաղաքի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ:
Տեսանյութից պարզ է դառնում, որ հուշարձանը պղծված է. այն պատված է ադրբեջաներեն գրություններով: