Ադրբեջանցիները հեռվից ողջունում են հայերին, ռուսները հորդորում են՝ «կանոնակարգը չխախտել»

27.01.2021 11:50
1758

Երեք օր առաջ ադրբեջանցիները իրենց մայրենիով ցուցանակ են տեղադրել նաեւ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղին հարող իրենց տարածքում։ Լուսանկարում երեւացող ավտոճանապարհը, ըստ սահմանազատման, ադրբեջանական հսկողության ներքո է, սակայն մեր ավտոմեքենաները անարգել, մինչեւ օրս առանց միջադեպերի երթեւեկում են։
Aravot.am-ին Ա․ Մ․-ն (չցանկացավ անունը հրապարակվի-Ա․Դ․) պատմեց, որ ճանապարհի մի մասում հայ սահմանապահներն են, մյուսում՝ ադրբեջանցիները, իսկ ռուս խաղաղապահները նույն տարածքի բարձունքներից մեկում են։ «Հսկում են վերեւից, օրվա ընթացքում մի քանի անգամ իջնում, զրուցում թե՛ մերոնց, թե՛ նրանց հետ»,–ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, երբ ադրբեջանցիների մոտ սպայակազմից մարդ չի լինում, նույնիսկ ձեռքով հեռվից բարեւում են ճանապարհով անցնող վարորդներին։ «Բայց մեր սահմանապահներից մեկը պատմեց, որ օրեր առաջ մի քանի ադրբեջանցի, իրենցից «դավոլնի» քայլում էին դիմացի ճանապարհի մեջտեղով: Անցնողներից մեկը հարցրեց՝ ի՞նչ եք անում ստեղ: Պատասխանեցին՝ իրենց տարածքն է, կուզեն կքայլեն, կուզեն՝ կպառկեն»,–ասում է Ա․Մ․–ն։ Միջադեպի մանրամասները հասել էին ռուսներին, եւ վերջիներիս ադրբեջանցիներին նախազգուշացրին՝ «խելոք մնալ ու չխախտել կանոնակարգը»։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանազատման տեղանքը որոշված բարձունքից օրեր առաջ ադրբեջանցիները հանել էին մեր եռագույնը, որից հետո Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի նախաձեռնությամբ հանդիպակաց բարձունքում 30մ բարձրությամբ դրոշ տեղադրվեց։

Aravot.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40