Ադրբեջանցիները օկուպացված Արցախում շարունակում են ոչնչացնել հայկական կառույցները

20.11.2025 21:01
540

Monument Watch-ը ահազանգում է․

«Դեռևս 2021 թվականի սկզբին ադրբեջանական կողմը ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ քանդել է Այգեկ (Կուբաթլուի շրջանի Յուսիֆլի գյուղ) գյուղի մզկիթը (նկ. 1): Մզկիթի շենքը քանդել են ադրբեջանցի ճանապարհաշինարարները՝ կարծելով, որ դա վթարային գյուղական շենք է: Քննության ընթացքում պարզվեց, որ Ադրբեջանի պատասխանատու կառույցները տեղյակ չեն եղել այդ շենքի մզկիթ և պատմամշակութային արժեք լինելու մասին, ուստի չեն հետևել շենքի ճակատագրին: Այստեղ զարմանալի է, որ դեռևս 2001 թվականին ադրբեջանական իշխանությունները Յուսիֆլի գյուղի մզկիթը ներառել են պահպանվող հուշարձանների ցանկում, իսկ 2020 թվականին՝ այդ տարածքների օկուպացիայից հետո կազմակերպել են լրագրողների այցեր (https://www.trtrussian.com/article/5163533): Առավել զարմանալի է, որ ադրբեջանական կողմը հողային աշխատանքներ կատարելիս չի նկատել մզկիթի մուտքի բարավորի արաբատառ արձանագրությունը  (նկ. 2), իսկ շինության ներսում միհրաբ կոչվող խորշը (նկ. 3): Մզկիթի ավերման փաստը լավ երևում է արբանյակային լուսանկարներից, ինչը փաստվել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը (https://www.facebook.com/share/p/1b4T3wtiJr/):

Հարկ է նկատել, որ շփոթության և շինությունը քանդելու հիմնական պատճառը մզկիթի կառույցի տեսքն է: Պատմական Արցախի տարածքում գտնվող մզկիթները հիմնականում գյուղական մզկիթներն են: Սրանք կառուցվածքով պարզ աղոթատներ են, որոնք ունեն պարզ ճարտարապետություն, գրեթե աչքի չընկնող արտաքին տեսք: Հատակագծում, սովորաբար, ուղղանկյուն են և միանավ: Մզկիթները չունեն իսլամական աղոթատանը բնորոշ արտաքին տեսք: Շինության  մզկիթ լինելու մասին հիշեցնում է որոշ դեպքերում մուտքի բարավորի վրայի արաբատառ արձանագրությունները, իսկ ներսում՝ միհրոբ կոչվող խորշը: Հավելենք, որ Արցախի գյուղական մզկիթները խորհրդային տարիներին գրեթե չեն ուսումնասիրվել, դրանցից շատերի մասին չկային փաստացի տվյալներ՝ լուսանկարներ, գծագրեր: Կարևոր է, որ սա փաստում են հենց ադրբեջանցի ճարտարապետները, ովքեր նաև նշում են, որ գյուղական մզկիթները հաճախ տարբերակելի չեն»։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40