Հեռավար ուսուցում. հայացք ներսից

06.04.2020 16:58
1490

Հեռավար կրթության համակարգն աշխարհում տարածված ուսուցման ձեւ է, որի միջոցով սովորողները ստանում են ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ կրթություն, լրացնում որոշակի կրթական բացթողումներ, մասնակցում մասնագիտական տարաբնույթ դասընթացների եւ ձեռք բերում լրացուցիչ հմտություններ ու գիտելիքներ։

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մեր երկրի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները սկսել են կրթական գործընթացները կազմակերպել հեռավար կրթության միջոցով, որն այսօր միակ հնարավոր միջոցն է։ Եթե սկզբում այն տարերային բնույթ էր կրում, ապա այսօր, հիմնականում արդեն համակարգված ձեւով, լրացնում է բացթողումները, եւ ուսումնական պլաններին համապատասխան կազմակերպվում է ուսուցման գործընթացը։ Մանկավարժներն օգտագործում են համացանցի տարբեր հարթակներ՝ ZOOM, Viber, Facebook, էլեկտրոնային փոստ, տարբեր կրթական ծրագրեր՝ Dasaran.am, Իմ դպրոց,Quizizz. com, եւ փորձում հնարավորինս արդյունավետ աշխատել՝ ապահովելով նաեւ հետադարձ կապ։

Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ, չունենալով այսպիսի հարթակներում դասավանդելու հմտություններ, կարճ ժամանակում կարողացանք տիրապետել ՏՀՏ գործիքակազմին, մեթոդներին։ Դրանում  մեզ օգնեցին ոլորտի մասնագետները՝ իրենց պատրաստած ուսումնական տեսանյութերով, հղումներով, օգտակար խորհրդատվությամբ։

Ներդպրոցական համագործակցության, կատարված աշխատանքներին իրազեկվելու եւ աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվեցին փակ խմբեր՝ տնօրենին կից խորհուրդ՝ փոխտնօրենների եւ մեթոդմիավորման նախագահների, նաեւ դասղեկների ու ծնողների մասնակցությամբ։ Երկխոսության այդ հարթակներն ունեն մի նպատակ՝ օգտակար լինել եւ ցանկացած պահի պատրաստ լինել օգնել աշակերտին՝ շարունակելու սովորել գործընթացը, համոզելու, որ կարող են նաեւ ինքնուրույն հաղթահարել ծագած դժվարությունները։

Հեռավար ուսուցման դրական կողմերի մասին եւս մի քանի նկատառում։ Շատ կարճ ժամանակամիջոցում ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ աշակերտները զարգացրին թվային տեխնոլոգիաներին տիրապետելու գիտելիքներն ու կարողությունները։ Աշակերտների մոտ սկսեց զարգանալ ինքնուրույն գործունեության, իսկ ուսուցիչների մոտ՝ ինքնակրթության, մասնագիտական զարգացման եւ փորձի փոխանակման հմտությունը։                  

Ծնողներն ակամա դարձան կրթական գործընթացի մասնակից, քննադատ եւ գնահատող։

Բացասական կողմերից են  կապի որակը, ոչ բոլորին հասանելի լինելը։ Տեղյակ եմ, որ բոլոր դասղեկները հնարավոր միջոցներով բացահայտում են ինչ-ինչ պատճառներով բացակա աշակերտներին ու փորձում լրացնել բացթողումները։

Դեռեւս այնքան էլ արդյունավետ չէ գնահատման համակարգը, քանի որ անդրադարձի եւ վերլուծության համար ժամանակ շատ է պահանջվում։ Կարծում եմ՝ այս իրավիճակում կարելի է շեշտադրել ուսուցանումը, անհասկանալի հարցերի մեկնաբանությունը, ինքնուրույն կատարված աշխատանքների համատեղ վերլուծությունը, սխալների շուրջ աշխատանքը, ինչպես նաեւ արժեւորել համատեղ սովորելու գործելակերպը։

Հեռավար ուսուցման առաջին արդյունքների նախնական ամփոփումն ամբողջացնելու համար հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել մի քանի դիտարկման վրա նույնպես:

  • Հարգելով երեխայի կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաեւ անձնական կյանքի անձեռնմխելությունը՝ դասընթացների ժամանակ ապահովել լռություն, բացառել ընտանիքի անդամների անհարկի միջամտությունները, թույլ տալ երեխային սովորել ինքնուրույն։ Ճիշտ է՝ ծնողները սկսում են ավելի լավ ճանաչել իրենց երեխաներին եւ փորձում օգտակար լինել, սակայն, կարծում եմ, հեռավար կրթությունը ուսուցչի եւ աշակերտի համատեղ գործունեությունն է։
  • Սթրեսային իրավիճակ երեխաների մոտ, երբ  ծնողները սկսում են համեմատել իրենց երեխային ուրիշների հետ, նսեմացնել արժանապատվությունը, քննադատել, բարկանալ՝ ոգեւորելու փոխարեն։
  • Տնային հանձնարարությունների քանակը. այս հարցը միշտ էլ եղել է քննարկման նյութ, ուստի կարելի է հնարավորինս պլանավորել առաջադրանքների քանակն ու տեսակը՝ հաշվի առնելով դասացուցակի ծանրաբեռնվածությունը։
  • Ուսուցչի աշխատանքի թափանցիկությունը. որքան էլ ջանք է թափում ուսուցիչը, որպեսզի հետաքրքիր մատուցի դասանյութը կամ գնահատման հարցում լինի օբյեկտիվ, այնուամենայնիվ, հրապարակային քննարկման են դրվում կարծիքներ։
  • Համակարգչի եւ համացանցի թողած ազդեցությունը երեխաների, ինչու չէ, նաեւ ուսուցչի, առողջության վրա. այս պայմաններում երեխաներն օրվա մեծ մասն անց են կացնում համակարգչի առջեւ, ինչը շատ մտահոգիչ է։
  • Հաշվի առնելով ժամանակի մատուցած մարտահրավերները, կարծում եմ, ժամանակն է մեր երկրում ունենալ մանկավարժների` նախարարության մակարդակով կազմակերպված հեռավար հաղորդակցման միասնական հարթակ, էլեկտրոնային դասերի պլանավորված պաշարներ, որպեսզի համացանցը չհեղեղվի կամայական, տարաբնույթ, չլիցենզավորված ուսումնական նյութերով, դասապլաններով, տեսադասերով։  

Եվ վերջում՝ շնորհակալ լինենք միմյանց, շնորհակալ լինենք ե՛ւ ուսուցիչներին, ե՛ւ ծնողներին, ե՛ւ աշակերտներին՝ այս փորձառություն-մարտահրավերին արժանապատիվ դիմակայելու եւ աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար։

Լուսինե Բալայան

                                                                Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի ուսուցչուհի

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08