Քոչարյանի վերադարձի ծրագրային սխալը

17.08.2018 11:49
1061

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչած միտքը, թե՝ «համարենք վերադառնում» է քաղաքականություն, նրա բացառիկ հերթական հարցազրույցը փաստացի վերածեց ծրագրային ելույթի: Դա ընդդիմության կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանի առաջին ելույթն էր, և նա փաստորեն այդ հարցազրույցում ցույց տվեց, թե ինչ շեշտադրումների վրա է հիմնված լինելու նրա գործունեությունը այդ կարգավիճակում:

Իհարկե, խիստ պայմանականորեն է հնարավոր ասել, որ Քոչարյանի ելույթը ծրագրային էր: Ծրագրային էր այնքանով, որքանով առաջինն էր, այսպես ասած, քաղաքականություն վերադարձից հետո: Իսկ բառի բուն իմաստով ծրագիր, որպես այդպիսին, իհարկե չկար: Կային ըստ էության նույնությամբ կրկնվող այն «թեզերը», որոնք իշխանություն եղած Ռոբերտ Քոչարյանը ժամանակին կրկնում էր ընդդիմության հասցեին՝ արտաքին քաղաքականությունից և անվտանգությունից բան չեն հասկանում, բանակը վարկաբեկում են, բանակում հենարան չունեն, և Թուրքիան, Ադրբեջանն ու կասկածելի այլ աղբյուրներ են ֆինանսավորում: Տարբերությունը մեկն էր՝ եթե Ռոբերտ Քոչարյանը իր նախագահության ժամանակ դա ասում էր ընդդիմության հասցեին, ապա այժմ նա, որպես ընդդիմություն, նույնն ասում է իշխանության հասցեին: Ասել կուզի, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական զինանոցի և պատրաստվածության առումով չի արձանագրել որևէ աճ, և ըստ էության կարգավիճակային փոփոխությունն էլ նրա վրա փաստորեն չի թողնում որևէ ազդեցություն, նրա բովանդակային և փաստարկային պաշարը նույնն էր տասը տարի առաջ, տասնհինգ տարի առաջ, նույնն է այսօր և մեծ հավանականությամբ պետք է ասել, որ նույնն է լինելու վաղը:

Այդպիսի ընդդիմությունն իհարկե որևէ իշխանության համար ոչ թե մրցակից է, այլ ուղղակի «երազանք»՝ հատկապես նկատի ունենալով նաև այն, մեղմ ասած, խոցելի կողմերը, որ Ռոբերտ Քոչարյանն ունի իր նախագահության տարիների բերումով, դրանց ընթացքում թե՛ պետական կառավարման, թե՛ իշխանության, մեղմ ասած, խնդրահարույց որակի, բնույթի, հարաբերությունների, ներքին կառուցվածքի և հանրության հանդեպ վերաբերմունքի, ի վերջո՝ ընտրական գործընթացներում տեղի ունեցած բռնությունների բերումով:

Ռոբերտ Քոչարյանի մյուս «հավատամքն» իհարկե իր ժամանակաշրջանի տնտեսական աճն է, որը նա ակտիվորեն փորձում էր կիրառել դեռևս Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Իհարկե, պետք է խոստովանել, որ զուտ թվաբանական, վիճակագրական տեսանկյունից այստեղ նա խոսելու տեղ ունի: Բայց ամբողջ հարցն այն է, որ Քոչարյանը խոսում էր, թե իր ժամանակ չի եղել կոռուպցիոն բուրգ, չի եղել կոռումպացված նախարար, չի եղել յուրացում, հարստացող պաշտոնյա և այլն: Սա, իհարկե, այն չէր, ինչ պետք էր խոսել, որովհետև այդպես խոսելով՝ Ռոբերտ Քոչարյանը դառնում է ոչ թե ընդդիմություն, ոչ էլ նույնիսկ շարքային ընդդիմադիր՝ ինչպես դեռևս 2007 թվականին բնորոշել էր քաղաքականություն վերադարձող Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ շարքային հեքիաթասաց: Որովհետև հասարակությունն ի վերջո, իհարկե, հիշում է նրա պաշտոնավարման տարիների երկնիշ տնտեսական աճը, այլ հարց է, թե որոնք էին դրա ծագման աղբյուրները, բայց նաև հիշում է, որ այդ աճը գործնականում տեղի է ունեցել քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգի շրջանակում, և եթե հասարակությանը սկսել են մի փոքր ավելի շատ վճարել, դա դեռ չի նշանակում, որ հանրությունը դարձել է այդ աճի իրական մասնակից ու կրող: Պատահական չէ, որ երբ տնտեսական համաշխարհային ճգնաժամը թակեց նաև Հայաստանի դուռը, Քոչարյանի աճի փուչիկը պայթեց, որովհետև այդ աճը իրականում հիմնված էր մի քանի անձանց գրպանի վրա, ու երբ նրանք ճգնաժամի պայմաններում սկսեցին ավելի շատ մտածել իրենց գրպանի մասին, հասարակության գրպանը դատարկվեց, որովհետև հանրությունը տնտեսության մասնակից չէր, այլ գտնվում էր քրեաօլիգարխիայի խնամքի տակ:

Վերջին հաշվով՝ հենց այդ հանգամանքն էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին ստիպեց 2003 թվականի նախագահի ընտրությունից հետո արդյունքը հաստատել ու երդմնակալություն անցկացնել փշալարերի պաշտպանությամբ, իսկ 2008 թվականին իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցել մարդկային կյանքերի գնով, երբ Սարգսյանի երդմնակալությունն անցնում էր Երևանի «անմարդաբնակ» կենտրոնում՝ քամու և դրա ուժով օդ բարձրացած պոլիէթիլենային տոպրակի ուղեկցությամբ: Ընդ որում, դա Ռոբերտ Քոչարյանի իշխանության, այսպես ասած, խրհրդանշական սահմանն էր, եզրագիծը, որովհետև ինչպես նրա հարցազրույցը ցույց տվեց, խոշոր հաշվով՝ քաղաքական բովանդակության իմաստով նա մնացել է այդ եզրագծում՝ քամի:

Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը հենց դրա համար էլ ըստ էության խուսափում էր դրանից հետո զբաղվել հրապարակային գործունեությամբ՝ այդ պատկերը ի ցույց չդնելու համար, որովհետև նա չունի այդ գործունեության համար անհրաժեշտ և ոչ մի պաշար: Այլ հարց է, որ նա ստիպված է անել դա հանգամանքների բերումով: Եվ դա խոստանում է, իհարկե, բավականին հետաքրքիր իրավիճակ:

Քոչարյանը թերևս մի բանում էր լիովին իրավացի և անկեղծ, որ ինքը հակահեղափոխության առաջնորդը չէ: Թվում է, թե դա ուղղակի քարոզչական հնարք է, որ բանեցնում է նա հանրային նեգատիվը զսպելու համար: Իրականում երկրորդ նախագահը անշուշտ բավական լավ է գնահատում իրավիճակը և հասկանում, որ հակահեղափոխության առաջնորդության պատասխանատվություն ստանձնելու դեպքում, որ նրա վրա փորձում է դնել նախկին համակարգը, ինքը գործնականում հայտնվելու է «զոհասեղանին»՝ կա՛մ հեղափոխության, կա՛մ «յուրայինների»: Ռոբերտ Քոչարյանը հենց նրանց է խոսքն ուղղում, որ չունենան չափազանցված սպասումներ և չկարծեն, թե ինքը գնալու է նրանց համար պայքարի: Իսկ նրանք պատրա՞ստ են պայքարել Քոչարյանի համար: Սա, իհարկե, խնդրի մյուս ուշագրավ ասպեկտներից է, որին կանդրադառնանք հաջորդիվ:

 

 

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հեղինակ՝ ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

1in.am

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34