Ադրբեջանում Հայաստանի հետ սահմանին անցակետ չեն ուզում, միայն «միջանցք»

27.10.2022 18:00
1060

Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումը հայկական կողմի՝ մի քանի անցակետեր բացելու առաջարկի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Երեւանը հայտարարել էր Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ բացելու մտադրության մասին։ Երկար լռությունից հետո Բաքուն արձագանքել էր այս առատաձեռն առաջարկին։

«Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ ստեղծելու Հայաստանի առաջարկները 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման իմիտացիա են»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։

Նրա խոսքով՝ Երեւանի առաջարկած կետերից դուրս եկող ճանապարհները ռելիեֆային եւ բնակլիմայական պայմաններով հարմար չեն Նախիջեւանի հետ տրանսպորտային հաղորդակցության եւ միջազգային տարանցիկ փոխադրումների համար։

«Բացի այդ, անցակետերը պետք է բացվեն կողմերի համաձայնությամբ՝ համաչափ։ Սակայն Հայաստանը Ադրբեջանի հետ ոչ մի համաձայնեցում չի իրականացրել»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Մուստաֆաեւի կարծիքով՝ Հայաստանի առաջարկը ֆորմալ է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի արեւմտյան շրջանների միջեւ հաղորդակցությունների ստեղծման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կատարումից խուսափելու համար։

Մինչդեռ «կողմերի համաձայնեցման» ուղղված բողոքարկումը շատ տարօրինակ է, հաշվի առնելով, որ մի քանի ամիս առաջ հենց Ադրբեջանն էր, առանց որեւէ պայմանավորվածության, ամեն դեպքում հանրությունը տեղյակ չէ դրանց մասին, պահանջեց եւ հասավ Բերձոր-Լաչին միջանցքի երթուղու փոփոխությանը։ Առավել հետաքրքիր է հայտարարության 9-րդ կետի հղումը։ «Եռակողմ հայտարարության 9-րդ կետը խախտելով՝ Հայաստանն այդպես էլ չի ներկայացրել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջևանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության օպտիմալ տարբերակը», ասել է Մուստաֆաեւը։

Իրականում այդ կետը հետեւյալն է․

«Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը ապաշրջափակվում են։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով։

Տրանսպորտային կապերի վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայությունը։ Ադրբեջանցի պաշտոնյան «թեթեւակի շտկել» է փաստաթուղթը՝ «անխոչընդոտ» բառը դարձնելով «օպտիմալ»՝ հստակ ակնարկելով տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Փաստաթղթում «միջանցքի» եւ «օպտիմալ» երթուղու մասին խոսք չկա։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40