Ադրբեջանում սկսվել է գերեվարված Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը

07.11.2018 12:52
1266

Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանում «ահաբեկչական փորձ իրականացնելու» մեջ։ Նշվում է, որ Ղազարյանը պատրաստվում էր ահաբեկչություն անել՝ «զենքի ու պայթուցիկի կիրառմամբ»։ Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ պնդումը։

Երեկ Կարեն Ղազարյանի ընտանիքին Բերդավան գյուղում տեսակցել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը։ Նա Ղազարյանի ծնողներին տեղեկացրել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարենի հարցով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին:

«Փաստաբանից ճշտեցինք, որ ներկա պահին Կարեն Ղազարյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավարության այն փուլում է, որ սպասում են ադրբեջանական կողմի տարբեր պարզաբանումներին։ Փաստաբանները վստահեցնում են, որ մեր դիրքերը շատ ամուր են, առնվազն այն մասով, որ Կարեն Ղազարյանը դիվերսանտ կամ տերորիստ չէ։ Կարենը ունի առողջական լուրջ խնդիրներ, և այդ ամենի ապացույցները ներկայացված են ՄԻԵԴ։ Իմ կարծիքով, եթե այս բոլոր օղակները աշխատեն և անեն այն, ինչ պարտավոր են անել՝ իրենց բնույթից ելնելով, ապա հնարավոր չէ ինչ-որ պահի հանգուցալուծման չգանք այս գործում»,- ասել է Աննա Հակոբյանը։

«Եվրոպական դատարանում մենք վիճարկում ենք մարդու իրավունքների կոնվենցիայի մի քանի կետերի խախտում Կարեն Ղազարյանի գործով։ Դատելով մեր փաստաբանների վստահությունից՝ ավելի հավանական է, որ հայկական կողմը կշահի։ Իսկ դա ենթադրում է կոնկրետ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ, որ դա ցանկալի չի լինի նաև ադրբեջանական կողմին։ Սանկցիաներ, որոնք լուրջ գործիք կլինեն մեր ձեռքում Կարեն Ղազարյանի վերադարձն ապահովելու համար»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը։

***

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը այս տարվա հուլիսի 21-ին այցելել էր Տավուշի մարզի Բերդավան գյուղ, որը Բ գրեթե կպած է Ադրբեջանի սահմանին։ Ինչպե՞ս կարող էր Կարեն Ղազարյանը հայտնվել սահմանից այն կողմ։ Գյուղում ամենատարբեր վարկածներ են շրջանառվում։ Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Կարենի մասին տեղեկատվություն չի հրապարակում՝ ասելով, որ այդ հարցով երկխոսության մեջ է Ադրբեջանի ու Հայաստանի համապատասխան կառույցների հետ։

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40