«Որոտան-Արփա» թունելների չշահագործումը շարունակվում է. ո՞վ է մեղավոր. հայտարարություն

05.03.2019 19:27
1172

«Որոտան-Արփա»  թունելների  չշահագործումը շարունակվում է առ այսօր, արդյունքում տուժում են Սևանա լիճը, գյուղատնտեսությունը, հիդրոկայանները և այլ ջրօգտագործողներ, իսկ մեղավորները դեռևս պատասխանատվություն չեն կրել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

Ըստ նախնական տվյալների, արդեն իսկ «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամակարգի վրա ծախսվել է ընդհանուր շուրջ 18,5 մլրդ ՀՀ դրամ  ՝ չհաշված նախագծման, կառուցման, գնահատման և այլ աշխատանքներ, որոնց հաշվարկային ընդհանուր կշիռը մի քանի անգամ կարող է գերազանցել նախնական հաշվարկները:

Ուշագրավ է հատկապես այն հանագմանքը, որ 2004թ.-ի օգոստոսի 17-ին կնքված  N ԾՁԲ-04/36  պայմանագրով «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգը հանձնվել է հավատարմագրային կառավարման «Արփա-Սևան» ԲԲԸ-ին: Իսկ «Արփա-Սևան» թունելի պահպանման և շահագործման նպատակով հավատարմագրային կառավարչի  պահպանման ծախսերի համար պետբյուջեից «Արփա-Սևան» ԲԲԸ-ին յուրաքանչյուր  տարի փոխանցվում է 205,800,000 ՀՀ դրամ (ամսեկան 17մլն. դրամ): Ավելին՝ վերականգնման աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով սահմանված կարգով նույն «Արփա-Սևան» ԲԲԸ-ի հետ հետագա երեք տարիների համար կնքվել է ևս շուրջ 4,998 մլրդ դրամ արժեքով շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր   (2017թ.-ին հատկացվել է 1,9 մլրդ դրամ, 2018թ.-ին՝ 1,6 մլրդ դրամ, իսկ 2019թ.-ի համար մնացորդը կազմել է 1,79 մլրդ դրամ):

Այսինքն՝ ստացվում է, որ վերոնշյալ խնդրի ապահովման մասով պարտավորություններ ստանձնած «Արփա-Սևան» ԲԲԸ-ին վճարվել և շարունակաբար վճարվում է մի բանի համար, որ նա ոչ միայն չի ապահովել, այլ նաև շարունակաբար չի ապահովում: Եվ ո՞վ պետք է պատասխան տա և պատասխանատվության ենթարկի այս ամենի համար:

Տարեցտարի Սևանա լճի ջրալրման խնդիրը դառնում է էլ ավելի ճգնաժամային: Պատկան մարմիններն ամեն անգամ գլուխ-գլխի տալով՝ ճանապարհներ են որոնում գտնելու դրա իրական պատճառներն ու լուծման տարբերակները՝ աչքաթող անելով ՄԻՆՉ ԱՅԺՄ ԱՄԵՆԱԻՐԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՆԱՕՐԻՆԱԿԱՆ  ՃԱՆԱՊԱՐՀԸ – ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՋՐԱՄԲԱՐԻՑ «ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ» ԹՈՒՆԵԼՈՎ ՋՐԱՌԸ, ՈՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ:

Մինչդեռ հենց այդ «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ պետք է տեղափոխվի 165 մլն խմ ջուր, որը լճի ջրային հաշվեկշիռ մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան պետք է ապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում: Եվ այդ ամենն ամրապնդված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածով, որն էլ փաստացի չի ապահովվել և չի ապահովվում:

Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքի համաձայն՝ «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամալիրը համարվում է պետական հատուկ նշանակության ջրային համակարգ, որն այսօր ամբողջովին չի գործում «Որոտան-Արփա» թունելի այդպես էլ չշահագործման արդյունքում:

Եվ չնայած նրան, որ հանրային գիտաուսումնական տարբեր հարթակներ և կողմեր հստակ մատնանշում են, որ կենսական և ռազմավարական բարձր նշանակություն ունեցող սույն  թունելը լիովին պատրաստ է շահագործման և ապահովել Սևանա լճին այդքան անհրաժեշտ ջրով, այնուհանդերձ, ըստ էության, առկա են անհասկանալի թաքնված կողմեր, որոնց պատճառով որևէ կերպ ընթացք չի տրվում այդ հարցին:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40