Նպատակը զբոսաշրջության զարգացումն է

15.08.2016 14:50
1851

Օգոստոսի 12-ին Գորիսում տեղի ունեցավ «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը: Քաղաքի մանկական զբոսայգում տաղավարներն էին բացել մարզի համայնքները. ցուցադրում են իրենց համայնքների բարիքները, ինչպես նաեւ այն ուտեստները, որոնք բնորոշ են տվյալ բնակավայրին:

Ակներ համայնքն այլ բարիքների հետ միասին ցուցադրում է գոմշի մածուն: Լյովա Սահակյանն ասում է, որ գյուղապետ Սպարտակ Մինասյանը, մտահոգ գյուղի «գերբ» հանդիսացող գոմշի մածունով, Արցախից հինգ հատ գոմեշ է բերել: Գոմշի մածունը Սյունիքում մեծ հարգ ունի: Դանակով կտրիր, պատառաքաղով կեր. այսպես են այդ մածունի մասին ասում տեղացիները` հաշվի առնելով մածունի թանձրությունը: Եվ ամենաթանկ հյուրին նրանք պատվում են գոմշի մածունով:

Քարահունջեցիներն էլ, բնական է, իրենց օղու գովքն են անում եւ բոլորին հրավիրում համտեսի: Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հյուրասիրվողների շարքում են: Անմահական օղի է՝ արժանի գովասանքի` ասում են նրանք: Քարահունջեցիները ներկայացնում են օղու պատրաստման իրենց պապենական մեթոդները:

Ինքնատիպության սիրահար խնձորեսկցիներն իրենց տաղավարի աչքի ընկնող հատվածում գրել են` «Իմ հայրենասիրությունը սկիզբ է առնում Խնձորեսկից»: Վերիշենի տաղավարի գլուխգործոցը սյունյաց շփոթ կերակրատեսակն է: Այն արդեն մոռացության փոշիով է պատվում եւ սուզվում  ժամանակի հորձանուտում, հայտնվում «Կարմիր գրքում»: Արթուր Շալունցն այն կարծիքին է, որ նման փառատոների կազմակերպումը կնպաստի պապենական կերակրատեսակների «վերակենդանացմանը», որով էլ կարող ենք դեպի մեր տարածաշրջան ձգել բազում զբոսաշրջիկների եւ ինչու չէ, նաեւ անաղարտ պահել մեր դիմագիծը:

Կանանց զարգացման Գորիսի «Ռեսուրս» կենտրոնը փառատոնին ներկայացրել է կանանց ձեռքի աշխատանքները` բազմատեսակ հուշանվերներ: Բացի դրանից, ազգային տարազով կանայք ու աղջիկները բուրդ են մանում, գորգ ու կարպետ գործում:

Հետաքրքիր ձեւով է ներկայացել Գորիս համայնքը: Արվեստի դպրոցն ու գեղագիտական կենտրոնը ներկայացնում են իրենց ինքնատիպ աշխատանքները, որոնք ազգային կոլորիտի վառ նմուշներ են: Ակսել Բակունցի տուն-թանգարանի, երկրագիտական թանգարանի, գրադարանային համակարգի աշխատողները միասին կազմակերպել են թեյախմություն` օգտագործելով ոչ թե թեյնիկը, այլ մեր ավանդական, պապենական ինքնաեռը:

Փառատոնի հետաքրքիր մասերից է Արտուր Խոջաբաղյանի կազմակերպած ազգային պարերի բաց դասը, որի ժամանակ մասնակիցները ե՛ւ պարում են, ե՛ւ ազգային պարեր սովորում: Ի դեպ, հայրենասեր այս երիտասարդն ամեն շաբաթ պատանիների եւ աղջիկների համար կազմակերպում է ազգային պարերի պարապմունքներ: Փառատոնին նոր շունչ տվեցին դհոլահարների եւ «Սյունիք» պարային համույթների կատարումները, իսկ երգիչ Էրիկն ասես լրացրեց-ամբողջացրեց փառատոնի երաժշտական մասը:

Փառատոնի բացման ժամանակ Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը նշեցին, որ նման փառատոների կազմակերպումը կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության, դրա ենթակառուցվածքների զարգացմանը: Հաշվի առնելով այդ՝ ՀՀ կառավարությունն այս տարվա հունիսի 9-ի նիստում հավանության է արժանացրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ 2016թ. փետրվարի 23-ին ստորագրած 55 միլիոն վարկային պայմանագիրը, որով զբոսաշրջային եւ մշակույթի ենթակառուցվածքների բարեկարգում է նախատեսվում:

Գումար կտրամադրվի նաեւ Գորիսին` հանրային ենթակառուցվածքների, շենքերի ճակատային հատվածների, հանրային տարածքների, շենքերի տանիքների, թանգարանների, մոտեցող ճանապարհների, լուսավորության վերականգնման եւ այլ գործերի համար: Իսկ այդ ամենը ենթադրում է նոր որակ, նոր մշակույթ զբոսաշրջության զարգացման գործում:
Փառատոնը շարունակվեց Գորիսի պետդրամատիկական թատրոնի փոքրիկ ներկայացմամբ` գորիսյան բարբառով:

Մանկական զբոսայգում հանդիպում եմ Վալերիկ Գասպարյանին: Նրան, ով մի ժամանակ աշխատել է Գորիսի պետական քոլեջում, ղեկավարել Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցը: Եվ ամենամեծ առաքելությունը, որ կատարել է Վալերիկ Գասպարյանը, կապված է Գուսան Աշոտի հետ. նա նոտագրել է մեծ աշուղի երգերի որոշ մասը: Հիմա ապրում է Երեւանում: Գորիս է եկել կնոջ` Մարիետայի հետ` մի քանի օրով: Մեկ անգամ եւս Գորիսով ապրելու-զորանալու այս առիթը` փառատոնը, նրանք բաց չեն թողել:

- Ժողովուրդն ապրում է ոչ միայն հացիվ, - ասում է Վալերիկ Գասպարյանը: - Նրան նաեւ ոգեղեն սնունդ է պետք: Իսկ այս փառատոնը ծառայեց հենց այդ նպատակին:

Օգոստոսի 12-ի ամբողջ օրը Գորիսում հնչում էին Գուսան Աշոտի երգերը: Նրա անունը կրող ժողգործիքների համույթն օրը դարձրել էր հեքիաթային, օրը դարձրել սիրո օր… Իսկ միջոցառումը կազմակերպել էր «Արենի» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10