Թուրքիայի հետ սահմանի անցակետը հումանիտար նպատակով տասն օրով կբացվի

20.03.2025 14:46
561

Մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը կգործի՝ Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։ Որոշումն ընդունվել է կառավարության մարտի 20-ի նիստում։

Նախագիծը չզեկուցվող հարցերի շրջանակում էր։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:

«Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու համար», – նշվսծ է հիմնավորման մեջ:

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը վերջին անգամ բացվել էր 2023-ի փետրվարին։ Հարավարևելյան Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը ցամաքային սահմանով փրկարարական խմբեր և մարդասիրական օգնություն էր ուղարկել այդ երկիր։

Հայաստանը և Թուրքիան 2022-ի հուլիսին պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն մինչ օրս այդ որոշումն իրականություն չի դարձել։

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34