Ադրբեջանը առաջարկում է ՀՀ-ին փոխանակել 2 կողմում պահվող գերիներին և ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ»

01.11.2018 20:09
1293

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով: Այս մասին հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը՝ նշելով, որ պաշտոնական Երեւանը դեռեւս չի արձագանքել:

Կայքի աղբյուրը հայտնել է, որ հայկական կողմին առաջարկվել է այդ սկզբունքը կիրառել նաեւ ապագայում:

Ադրբեջանում ներկա պահին պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Պաշտոնական Բաքուն նրանց ներկայցնում է որպես լրտեսներ ու հանցագործներ:

Հայկական կողմում պահվում են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Նշվում է, որ հայկական կողմում մեկ Ադրբեջանի քաղաքացի էլ կա՝ Էլնուր Հուսեյինզադեն։ 

Արսեն Բաղդասարյանը ձերբակալվել է 2014 թվականին՝ դիվերսիայի ժամանակ, ավելի ուշ դատարանի որոշմամբ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Կարեն Ղազարյանը ձերբակալվել է 2018 թվականի կեսերին, նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ հանցագործությունների կատարման մեջ, նրա գործը դեռ քննվում է:

Զավեն Կարապետյանը ձերբակալվել է 2017 թվականի հունիսին: Հայկական կողմը պնդում է, որ նա քաղաքացիական անձ է, նրա կարգավիճակը որոշելու ուղղությամբ աշխատանքները դեռ տարվում են:

armtimes.com

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24