Ադրբեջանը դատապարտում է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները

12.11.2023 17:58
741

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դատապարտել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարությունները «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում:

«Նման կարծիքները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, դրանք նաև հակասում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի հնչեցրած խոսքերին: 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Էբրահիմ Ռայիսին ուրախությամբ նշել է, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է տարածքային ամբողջականությունը, և որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։

Հաջիզադեն նշել է, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է սադրանք։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մասնավորապես, ասել է. -«Միջանցքի մասին պետք է նշեմ, որ միջազգային գրականության մեջ դա նշանակում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում։ Նրանք, ովքեր կրկնում են այդ բառը, հատուկ իմաստով են այն օգտագործում, և նրանք իրենց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր ունեն»։

«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքի կապակցությամբ»,- հավելել է Հաջիզադեն:

azatutyun.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10