Խոտ-Որորտան ավտոճանապարհի կառուցման ընթացքի մասին

05.05.2023 14:34
1363

Տեղի է ունեցել Որոտան-Խոտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում փլուզման հետևանքով առաջացած խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի 3-րդ նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ՏԿԵՆ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, Տաթև համայնքի, Որոտան և Խոտ բնակավայրերի, ճանապարհի վերակառուցումը նախագծած և շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հրավիրված էր նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը։

✔️Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին նախորդ հանդիպմանը կայացված որոշումների կատարման արդյունքները։ Մասնավորապես, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարվել էր բիոքիմիական հետազոտություն՝ պարզելու համար ճանապարհին հարող հատվածի լանջի գերխոնավացման պատճառները, ինչի հետևանքով շինարարական աշխատանքների ընթացքում տեղի էր ունեցել փլուզում։

✔️Խոտ-Որոտան ավտոճանապարհի կառուցման նախագծող ընկերությունը ներկայացրեց տեղանքում կատարված ուսումնասիրության արդյունքները և առաջարկեց լուծումներ՝ սողանքային-վթարային լանջը շրջանցելու, ինչպես նաև փլուզման տարածքից գրունտային ջրերի հոսքը այլ վայր տեղափոխելու ուղղությամբ։ Ներկայացվեց նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը՝ բնական աղետների վերաբերյալ, ինչը կարող էր անդրադառնալ ջրային հոսքերի վրա։

Նիստի ընթացքում «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի ներկայացուցիչի կողմից նշվեց, որ ընկերությունը կվերանորոգի օրական կարգավորող ջրավազանը (ՕԿՋ)։ Որոշվեց նաև, որ տեղանքում պետք է կառուցվի դրենաժային համակարգ՝ արտահոսող ջրերը այլ վայր տեղափոխելու նպատակով։ Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր՝ հնարավոր խնդիրները լուծելու նպատակով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40