Ադրբեջանը և Իրանը ռազմական համագործակցության արձանագրություն են ստորագրել

20.11.2024 11:43
640

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Թեհրան՝ մասնակցելու երկրի ՊՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի միջև Ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին։ 

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Այցի ընթացքում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, ռազմատեխնիկական աջակցության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար, գեներալ-մայոր Ֆարիդ Ալիևը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Մոհամմադրզա Աշտիանիի հետ։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Իրանի ռազմական կառույցների միջև համագործակցության զարգացման հարցեր։

Եզրափակելով՝ ստորագրվել է արձանագրություն, որը պարունակում է հոդվածներ համագործակցության այն ոլորտների վերաբերյալ, որոնց շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40