Մերուժան Սիմոնյան. «Ընտրության ենք գնում հաղթելու նպատակով»

14.03.2017 10:24
4769

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, պատգամավորի թեկնածու Մերուժան Սիմոնյանի հետ


- Պարոն Սիմոնյան, այժմ Դուք գործող պատգամավոր եք: Ինչո՞ւ որոշեցիք կրկին քաղաքական հայտ ներկայացնել եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

- «Ծառուկյան» դաշինքի կողմից ինձ առաջարկություն եղավ առաջադրվելու, որին տվեցի համաձայնությունս:

Պատգամավորությանս անցած հինգ տարվա ընթացքում մեր հանրապետությունում եղել է միաբեւեռ կառավարում, եւ ներկա քաղաքական մեծամասնությունը միանձնյա որոշումներ է կայացրել: Հետեւաբար, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պատասխանատվություն են կրել եւ կրում երկրում տեղի ունեցող գործընթացների համար: Առաջադրվել եմ՝ ներքին համոզմունք ունենալով, որ երկրում իրավիճակ է փոխվելու, եւ «Ծառուկյան» դաշինքն առաջիկա Ազգային ժողովում ունենալու է ծանրակշիռ ներկայություն, հետեւաբար՝ հաղթանակի դեպքում կկարողանանք պատասխանատվություն ստանձնել մեր երկրում փոփոխություններ իրականացնելու գործում: Այդ դեպքում կկարողանամ իմ ողջ ներուժի եւ հնարավորությունների չափով գործել՝ ի շահ մեր երկրի եւ տարածաշրջանի:

- Նախընտրական մթնոլորտը, կարծեք, լարված է հանրապետությունում, անցանկալի դեպքեր են կատարվում: Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական մթնոլորտը թիվ 12 ընտրատարածքն ընդգրկող Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում: Նկատվո՞ւմ է լարվածություն, թե՞…

- Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերն ընդգրկող ընտրատարածքում տարբեր կուսակցություններից առաջադրված թեկնածուներից ոմանք իմ ընկերներն են, որոշները՝ մտերիմներս, կան բազմաթիվ պարկեշտ մարդիկ: Համոզված եմ, որ մենք ընտրությունների ընթացքում կամ հետո միմյանց հետ խնդիրներ չենք ունենալու, բայց կարծում եմ՝ լուրջ խնդիրներ են ունենալու նրանք, ովքեր արջի ծառայություն են մատուցում՝ անցնելով բարոյականության եւ էթիկայի բոլոր սահմանները: 

Անկեղծ ասած՝ չեմ կարողանում հասկանալ այն հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին, ովքեր ստիպում են իրենց ենթականերին, հակառակ նրանց կամքի, համալրել Հանրապետական կուսակցության շարքերը: Մի՞թե այդ ղեկավարները չեն գիտակցում, որ գաղտնի քվեարկության ժամանակ մարդիկ կարող են քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի օգտին, եւ ոչ ոք ի զորու չէ իմանալ նրանց կատարած ընտրության մասին: Մարդկանց վախեցնելով կամ ստիպելով չես կարող տանել ընտրության, եւ վախեցնում է նա, ով ինքն իր էությամբ վախկոտ է:

- Ինչպիսի՞ն է իրավիճակը կոնկրետ Քաջարան քաղաքում՝ հաշվի առնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործոնը:

- Սյունեցուն, քաջարանցուն փորձում են մոլորեցնել էժանագին, ստահոդ տեղեկություններով:

Նույն անձի կողմից կրկնակի քվեարկությունը կանխելու եւ արդար ընտրություն կազմակերպելու նպատակով, ինչպես գիտեք, Ընտրական օրենսգրքով ներդրվել է մատնահետքի միջոցով ստուգումը: Քաջարանում փորձում են հավատացնել մարդկանց, որ մատնահետքի միջոցով, հակառակ Ընտրական օրենսգրքի, որոշ ղեկավարներ գերբնական մեթոդներով կկարողանան պարզել, թե ում օգտին է քվեարկել ընտրողը՝ դրանից բխող հետեւանքներով: 

Արդար ընտրություն կազմակերպելու նպատակով (անշուշտ տեղյակ եք) կկիրառվեն տեսախցիկներ, ինչը պիտի ողջունել: Տեսախցիկները նկարահանելու են ընտրական տեղամասը, որը կարեւոր երաշխիք է տեղամասում կարգ ու կանոն պահպանելու գործում: Ի հեճուկս այդ ամենի՝ փորձում են հավատացնել, որ տեսախցիկների նպատակը քվեախցիկը գաղտնի նկարահանելն է եւ մարդկանց կատարած ընտրությունը պարզելը:

Այդ ամենն ուղղակի անհեթեթություն է:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջին օղակի որոշ պաշտոնյաներ ձեռնարկության՝ արդար քրտինքով հաց վաստակող աշխատողներին դիմումի տարբերակ են առաջարկում՝ կամ աշխատանքից ազատվել, կամ անդամագրվել Հանրապետական կուսակցությանը: Մի՞թե այդ ղեկավարները չեն գիտակցում, որ մարդիկ վաղուց գիտակցել են, որ ընտրությունը գաղտնի է:

Էժանագին միջոցներ եւ մեթոդներ կիրառող անձինք, ովքեր ամեն գնով փորձում են ընտրություններից հետո ծափահարությունների արժանանալ իրենց վերադասների կողմից, ուղղակի մոլորության մեջ են եւ կարճ ժամանակ անց՝ խոր հիասթափություն եւ ափսոսանք են ապրելու:

- Ի՞նչ լրջագույն խնդիրներ եւ մարտահրավերներ եք տեսնում մեր երկրում եւ ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումները:

- Չեմ փորձի քարոզչական նպատակով օգտագործել նախընտրական հարթակը՝ թվարկելով հիմնախնդիրները: Մի բան հստակ է. խնդիրներ կան յուրաքանչյուր ընտանիքում, բայց առավել մտահոգիչ է երկրի անվտանգության խնդիրը՝ պայմանավորված Արցախի հիմնախնդրով: Ժողովուրդն արդեն հոգնել է բարձրաձայնել իր հոգսերից եւ խնդիրներից: 

Մարդիկ, միեւնույն ժամանակ, արդեն հոգնել են խոսել խնդիրներից, որոնք առնչվում են սոցիալական արդարության, իրավական կամ առողջապահական ոլորտին, ուրիշ բնագավառներում էլ խնդիրները քիչ չեն:

Օրերս ինձ էին մոտեցել բազմաթիվ ֆուտբոլասերներ եւ բորբոքված ու վրդովված դժգոհում էին, որ իրենք զրկված են Կապանի մարզադաշտում ֆուտբոլ վայելելու հնարավորությունից, քանի որ թիմի մարզումներն ու խաղերը մարզադաշտում արգելված են:

Կապանը ֆուտբոլային ավանդներ ունեցող քաղաք է, եւ մեր քաղաքում են խաղացել Գրիշա Համբարձումյանը, Արկադի Անդրեասյանը, Հովհաննես Զանազանյանը, Ռուդիկ Ավանեսյանը եւ այլ հայտնի ֆուտբոլիստներ:

Կապանի մարզադաշտը Հայաստանում լավագույններից է, եւ եթե անգամ ինչ-որ չափորոշիչներ չեն համապատասխանում, մի՞թե մարզային իշխանություններն ի զորու չեն լուծել այդ խնդիրը:

Մեր քաղաքական ուժը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հստակ լուծումներ է առաջարկում Հայաստանում, եւ մնում է ընտրողները ծանոթանան «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներին ու առաջարկվող 15 առաջնահերթ քայլին: Ակնհայտ է, որ քաղաքական կյանքում աննախադեպ գործընթացներ են տեղի ունենում, եւ ընտրություններից հետո Հայաստանում ու մեր տարածաշրջանում իրավիճակ է փոխվելու:

- Ինչպե՞ս եք գնահատում պատգամավոր ընտրվելու Ձեր հնարավորությունը:

- Իմ շանսերը կգնահատեն ընտրողներն ապրիլի 2-ին: Բայց մի բան կասեմ. մենք ընտրության ենք գնում հաղթելու նպատակով: 

Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակն է…

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10