Ադրբեջանը Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել հայ զինծառայողների մարմիններ

23.09.2022 20:33
1307

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 23-ին որպես միջնորդ մասնակցել է հայ զինծառայողների մարմինների փոխանցմանը Հայաստանի իշխանություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Թե քանի զինծառայողի մարմին է փոխանցվել, Զառա Ամատունին չասաց՝ նշելով, որ թիվը պետք է հաստատեն կողմերը, որոնք և հանդիսանում են գործողության կազմակերպիչը:

Նշենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ևս 6 ՀՀ զինծառայողի մարմին:

Սեպտեմբերի 17-ին Հայաստանին էր փոխանցվել 32 զոհված զինծառայողի մարմին:

Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին էր փոխանցել ռազմական վերջին գործողությունների ժամանակ զոհված  95 զինծառայողի մարմին:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայկական կողմը պաշտոնապես  է, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40