Ադրբեջանը մեղադրել է Ֆրանսիային ու Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հայտարարության առնչությամբ

20.11.2022 15:17
1044

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը որպես «իր արտաքին քաղաքականության գործիք օգտագործելու մեջ»՝ հայտարարելով, որ այնտեղ ընդունվելիք փաստաթղթերը կհամարեն «քաղաքականապես կողմնակալ»:

Թունիսում ընթացող գագաթնաժողովի շրջանակում կայացած նախարարական հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները կազմակերպության անդամների հակաադրբեջանական դիրքորոշման վերաբերյալ Բաքուն «սադրիչ» է որակել:

Ֆրանսախոս տիրույթում ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ բանաձևի նախագծին անդրադառնալով՝ նախարար Միրզոյանը կարևորել էր, որ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներն ու կառավարությունները համերաշխություն են հայտնել Հայաստանին՝ իրենցը դարձնելով այն հիմնական խնդիրները, որոնք պայմանավորում են կողմերի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը։ Միրզոյանը շեշտել էր, որ այդ հայտարարության՝ Հայաստանին վերաբերող պարբերությունները շատ հավասարակշռված են և փոխզիջումների արդյունք են հանդիսանում, որոնց ուղղությամբ Հայաստանը ջանքեր է գործադրել։

Ըստ Ադրբեջանի՝ փաստաթղթի վերջնական տարբերակը պարունակում է որոշակի տարրեր, որոնք, ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարության, «կազմակերպության մանդատի իրավասության ներքո չեն», և որը իբր «Հայաստանը կարող է օգտագործել քաղաքական քարոզչություն իրականացնելու համար», կրկին մեղադրել Ֆրանսիային փաստաթղթի համակարգման գործընթացում իբր «քաղաքական ճնշում է գործադրելու համար»:

54 մշտական անդամ ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար Թունիս են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ֆրանսախոս մյուս պետությունների առաջնորդները:

Ելույթ ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների բռնազավթման մասին, շեշտել՝ Բաքուն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես, որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը։

Փաշինյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին ու Լեռնային Ղարաբաղի խնդրին։

Թունիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ բարձրաձայնել է Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ անցած տարվա մայիսից սկսած, ապա այս տարվա սեպտեմբերի 13-14-ին շարունակված Ադրբեջանի ագրեսիայի հարցը:

azatutyun.am

Սիսիան համայնքում ջրային ոլորտի զարգացման ու ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերը՝ քննարկման առարկա

24.11.2026 21:02

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը

24.11.2026 20:53

Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ

24.11.2026 17:25

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

24.11.2026 17:02

ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան

24.11.2026 16:44

«Զանգեզուրի միջանցքը» կբացի նոր հնարավորություններ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար․ Էրդողան

24.11.2026 16:14

Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ

24.11.2026 16:01

Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ

24.11.2026 15:45

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով

24.11.2026 14:51

Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Ժաննա Անդրեասյան արարածն ապօրինաբար է Կարեն Լազարյանին ազատել աշխատանքից

24.11.2026 14:33

48 րոպեում հավանություն տվեցին չկարդացած Սահմանադրությանը․ Հայկ Մովսիսյան

24.11.2026 14:26

ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով

24.11.2026 12:56