Ադրբեջանը պատերազմի սանձազերծման մենաշնորհ այլեւս չունի. Արծրուն Հովհաննիսյան

23.07.2019 20:28
1541

Ակնհայտ է, որ գոնե վերջին 1-1.5 տարին, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, որոնք չի կարելի համարել դասական սրացում, որովհետեւ մենք մեր դինամիկայում ունեցել ենք ավելի լուրջ սրացումներ, ունենք հիմնականում կայուն իրավիճակ առաջնագծում: Այս մասին այսօր «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Միաժամանակ տեսնում ենք Ադրբեջանի զորավարժությունների ինտենսիվացում, որին ուղեկցում են սպառազինությունների ձեռքբերումը, հռետորաբանությունը: Մյուս կողմից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հռետորաբանության նվազումն ակնհայտ է: Մենք էլ շարունակում ենք կարծել, որ մեր զինված ուժերի մարտունակության բարձրացումը լավագույն երաշխիքն է խաղաղության պահպանման»,- ասաց Հովհաննիսյանը:

«Մեզ հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել՝ «բանակցեք, թե չէ կկրակենք», եթե բանակցում ենք, ուրեմն բանակցում ենք, եթե կրակում ենք, ձեզանից լավ եւ ձեզանից շուտ կարող ենք կրակել, բայց առաջնահերթ նախընտրում ենք բանակցել: Ադրբեջանը պատերազմի սանձազերծման մենաշնորհ այլեւս չունի: Հայկական կողմը եւս դրա իրավասությունն ունի, ոչ մեկ Ադրբեջանին իրավունք չի տվել խոսել պատերազմի մասին»,- ասաց ՊՆ խոսնակը: 

«Եթե որոշ բնակավայրեր գտնվում են որոշակի խոցելիության գոտում, ապա դա երկկողմանի է, ու եթե Հայաստանի բնակավայրերի X քանակության տեղամաս է հասանելի ադրբեջանական զենքի համար, ապա հայկական կողմի համար հասանելի են 2X բնակավայրեր»,- ասաց Հովհաննիսյանը:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40