Տարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ. Իրանի արտգործնախարարը՝ Բայրամովին

14.09.2022 20:19
1163

Թեհրանում շարունակում են համակ ուշադրությամբ հետևել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով իրանական Fars լրատվական գործակալությանը, Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ շեշտելով հայ-իրանական միջպետական սահմանի որևէ փոփոխության անընդունելիությունը:

«Իրանի և Հայաստանի սահմանը պետք է մնա առանց փոփոխությունների», - ասել է Իրանի արտգործնախարարը:

Ըստ Fars լրատվական գործակալության՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խիստ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր զինված հակամարտության բռնկման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծմանը քաղաքական խաղաղ ճանապարհով:

«Մենք միշտ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը, այդ թվում՝ Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի, և կարծում ենք, որ Իրանի ու Հայաստանի միջև սահմանը հաղորդակցության պատմական ճանապարհ է, որը պետք է պահպանվի առանց փոփոխությունների», - ասել է Աբդոլլահիանը:

Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ տարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել», - հավելել է Ամիր Աբդոլլահիանը:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22