Սուրբ պատարագ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում

16.04.2015 17:04
3248

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանում կայացած եկեղեցական արարողության ժամանակ ցեղասպանություն բառն է օգտագործել 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի առնչությամբ, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները:

BBC-ի փոխանցմամբ` Սուրբ Պետրոսի տաճարում Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգով մատուցված Պատարագի ընթացքում, որին ներկա են եղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսները, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը ասել է, որ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային եւ աննախադեպ ողբերգություն»:

«Առաջինը, որը լայնորեն համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», պատուհասել է ձեր իսկ` հայ ժողովրդին», – հայտարարել է Ֆրանցիսկոս պապը, ինչպես նշում է BBC-ն` գործածելով Հռոմի Հովհաննես-Պողոս պապի 2001 թվականի հռչակագրի ձեւակերպումը:

Ֆրանցիսկոսը խոսել է նաեւ «նացիզմի ու ստալինիզմի կողմից գործադրված» ոճիրների մասին եւ ասել, որ դրանց հաջորդեցին այլ ցեղասպանություններ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում եւ Բոսնիայում:

Հռոմի պապը շեշտել է, որ իր պարտքն է հարգել նահատակվածների հիշատակը:
«Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքը արյունահոսի` առանց վիրակապելու այն», – ասել է Պապը:
BBC-ն հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս պապը հայերի հետ կատարվածի առնչությամբ ցեղասպանություն բառը առաջին անգամ օգտագործել է երկու տարի առաջ` հարուցելով Թուրքիայի կատաղի հակազդեցությունը, եւ կանխատեսում է պաշտոնական Անկարայի նույնպիսի արձագանք այս դեպքում եւս:

Նախ Վատիկանի Սրբադասման դատավարությունների նախագահ, կարդինալ Անջելո Ամմատոն ընթերցեց բազմաթիվ եպիսկոպոսների խնդրանքը եւ սրբազան քահանայապետին խնդրեց Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին դասել Սուրբ Գրիգոր Նարեկացուն:

«Նա իր կյանքով եւ իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են եւ պարզ ժողովրդի, եւ խորիմաց աստվածաբանների կողմից: Նրա տեւական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխգործոցի` «Մատյան ողբերգության» հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ եւ որը ավետարանից հետո հայ ժողովրդի հավատացյալների մոտ ամենատարածված գրությունն է», - ասաց կարդինալը:

Նա նաեւ հիշեցրեց, որ Ցեղասպանության ողբերգության մեջ եւս Նարեկացին հանդես է եկել որպես հույսի եւ խաղաղության կերտող:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դրանից հետո հայտարարեց, որ ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների եւ հավատացյալների խնդրանքը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է Տիեզերական եկեղեցու վարդապետ:

Գրիգոր Նարեկացին Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը` Արեւելքից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40