Ադրբեջանը փորձում է ստիպել հայկական կողմին միջանցք տրամադրել իրեն՝ Սյունիքի մարզով միանալ Նախիջևանին և Թուրքիային. Նաիրի Հոխիկյան

13.09.2021 13:58
1245

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանցի ոստիկանների՝ Սյունիքում անցակետ դնելու և իրանական բեռնատարներից փող գանձելու հայտարաությանը.

«Երկու օր շարունակ գրվում է Սյունիքում ճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետ դնելու և իրանական բեռնատարներից փող գանձելու մասին։ Իմ հանդիպած բոլոր վերլուծություններում շեշտը դրվում է զգացմունքային հարցի վրա՝ թշնամին մտել է մեր տարածք և ցինիկաբար է վարվում, ուզում է գրավել Սյունիքը։

Իրականում Ադրբեջանը այս գործողությամբ կարևոր տնտեսական քայլ է անում՝ կտրելու Իրանը Հայաստանից, ինչի անհրաժեշտ պայման է շահութաբերության անկումը։

Իրանական բեռնատարները աստիճանաբար դադարելու են ՀՀ տարածքը որպես տարանցիկ ուղի օգտագործել, նաև զգալի կնվազեն Իրանից Հայաստան բեռնափոխադրումները․ շահավետ չի լինի իրանցիների համար։ Սա իր հետ բերելու է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների նվազման ինչպես իրանական բիզնեսի, այնպես էլ միջազգային խոշոր խաղացողների համար, Հնդկաստանն ու Չինաստանը դադարելու են ընդհանրապես Հայաստանը քննարկել միջազգային մայրուղիների իրենց պլաններում։ Այլ կերպ ասած՝ չկա բիզնես շահ, չկա քաղաքական բարենպաստ պայման։

Սա էլ իր հերթին բերելու է Հայաստանի ևս մեկ շնչուղու փակման՝ շնչահեղձ անելով մեր երկիրը։

Ինչի՞ է ձգտում այդկերպ Ադրբեջանը։ Ստիպել հայկական կողմին միջանցք տրամադրել իրեն՝ Սյունիքի մարզով միանալ Նախիջևանին և Թուրքիային, ինչը իր հետ Ադրբեջանին տալու է ֆինանսական հսկա հավելյալ ռեսուրսների խնայում։

Հայաստանի քաղաքական իշխանության ներկա ապիկարության ու տգիտության պայմաններում մենք ավելի արագ քայլերով ենք գնում դրան։ Այնինչ կան հստակ և պարզ գործողություններ, որոնք անելու դեպքում Հայաստանը կարող է արագ և ամուր կերպով դառնալ տարածաշրջանային գործոն։

Քանի որ չկա որևէ գրավոր փաստաթուղթ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը Ադրբեջանին հանձնելու մասին, և դրա անվտանգության երաշխիքները տրվել են բանավոր կերպով, ինչը չի պահպանվում, ապա հայկական կողմը դիմում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ցույց տալով իրականությունը, իսկ ՌԴ-ին տեղեկացնում է իր միջպետական ճանապարհն ամբողջությամբ իր հսկողության տակ վերցնելու մասին։

Հայկական բանակը մի քանի ժամում թշնամու մի քանի տասնյակ զինվորներին ու ոստիկաններին հեռացնում է ճանապարհի մոտից՝ ամբողջությամբ վերահսկելով միջպետական մայրուղին։ Մտավախությունները, թե Ադրբեջանը կարող է ռազմական գործողություն սկսել, առնվազն միամիտ են, քանի որ նույնպիսի մտահոգություն ունի Ադրբեջանը մեր առումով։ Չունենալով անհրաժեշտ ռազմական տեխնիկա և մարդկային ռեսւորս՝ նրանք ևս վախենում են, թե կարող ենք փոխել իշխանությանն ու ռեվանշ անել։

Բայց դե տգետները դա չեն հասկանա, նրանց համար կարևորը ասֆալտն է»,-գրել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40