Ադրբեջանը փորձում է վերահսկողության տակ վերցնել Խուդաֆերինի ջրամբարը՝ Իրանի վրա լծակ ունենալու համար. Բաբայան

18.10.2020 11:39
1448

Թուրքիան, Ադրբեջանն ու ահաբեկիչները փորձում են Իրանի և Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարը՝ ռազմավարական կարևորագույն հանգույցը, կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում ազդեցիկ լծակ ունենան Իրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսում՝ անդրադառնալով հրադադարի հաստատումից ժամեր անց Արցախի հարավային հատվածում ջրամբարի ուղղությամբ հարձակման փաստին:

«Ընդհանուր առմամբ որոշ հատվածներում հրադադարն ուժի մեջ է, բայց կան ուղղություններ, որտեղ հակառակորդը շարունակում է իր նենգ, հայատյաց քաղաքականությունը և փորձում է որոշ հատվածներում ճեղքել Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը: Այս պահի դրությամբ առաջնագծի մի շարք հատվածներում շարունակվում են ներթափանցման փորձերը, բայց դրանք կասեցվում են: Մեզ համար ամենակարևորն այն է, որպեսզի զոհեր չտանք: Որոշ հատվածներում, հատկապես հարավային ուղղությամբ, ընթանում են թեժ մարտեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաբայանը և հավելեց, որ ՊԲ-ն ու կամավորականները հաջողությամբ հետ են շպրտում հակառակորդին և կանխում բոլոր ոտնձգությունները:

Անդրադառնալով հայկական կողմում գտնվող թուրքական, ադրբեջանական ահաբեկիչների դիակների հարցին, Բաբայանը նշեց, որ դրանց պատճառով որոշ հատվածներում ստեղծվել է կրիտիկական համաճարակային իրավիճակ: «Այնքան դիակներ կան, որ այս օրերի ընթացքում սանիտարական լուրջ խնդիր կա»,- նկատեց Բաբայանը:

Խոսելով զինադադարի ժամկետների մասին, ԱՀ նախագահի խորհրդականը հայտնեց, որ այն անժամկետ է: Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ հայտարարել էին, թե այն մի քանի օր է տևելու, սակայն, Բաբայանի խոսքով, նման բան չկա:  «Եթե այդպես են հայտարարում, ուրեմն նրանք նպատակ ունեն մի քանի օրից նորից դիմել ինչ-որ ագրեսիվ գործողությունների»,- ասաց Բաբայանը:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08