Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ փորձելով սեպ խրել նաև հայ-վրացական հարաբերությունների մեջ. վրացագետի վերլուծությունը

16.10.2024 15:21
648

Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ փորձելով սեպ խրել նաև հայ-վրացական հարաբերությունների մեջ, և այդ առումով նույնիսկ օգտագործում է Վրաստանում կայանալիք ընտրությունների թեման։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն այդպես մեկնաբանեց ադրբեջանական մեդիայում հրապարակված ստահոդ տեղեկատվությունն առ այն, թե իբր Վրաստանում հետընտրական իրավիճակն ապակայունացնելու համար սադրիչներ են անհրաժեշտ, որոնց կարիքն ունեն Արևմուտքն ու արևմտամետ ընդդիմությունը, և սադրիչների թվում ադրբեջանական մեդիան մատնանշել է բազմաթիվ էթնիկ հայերի՝ հիմնականում Սամցխե-Ջավախքից, որոնցից շատերը մշտապես բնակվում են Հայաստանում։  

Ադրբեջանական մեդիան վառ երևակայությամբ ավելի առաջ է գնացել՝ նշելով, թե իբր նմանատիպ սցենար արդեն քննարկվել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, որտեղ հանդիպումներ են կայացել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և դաշինքի ռազմական կոմիտեի ներկայացուցիչների միջև։

«Ընդհանուր տեղեկատվությունն ու հատկապես Արմեն Գրիգորյանին առնչվող լուրերն ուղղակի անհեթեթություն են։ Ադրբեջանը նույնիսկ վրացական ընտրությունների հանգամանքը որպես առիթ բաց չի թողնում՝ իր արտաքին քաղաքականության մեջ հայատյացության և այսօր նաև ֆրանսատյացության առումով որոշ քայլեր կատարելու առումով, ինչի ապացույցն ադրբեջանական մեդիայում պարբերաբար հրապարակվող վերլուծություններն են, որոնք մի մասով նկարագրում են ինչ-ինչ իրողություններ Վրաստանում՝ ելնելով նախընտրական պայքարից, իսկ մյուս մասով մատնանշում են նաև արտաքին ուժերի կամ պետությունների, որոնք Վրաստանում պատրաստում են պետական հեղաշրջում՝ չմոռանալով հիշատակել նաև հայկական ու ֆրանսիական տարրը»,- ասաց վրացագետը։

Մելիքյանի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը պարզապես փորձում է օգտագործել պատեհ առիթը և առաջ տանել իր հակահայկական օրակարգը՝ մոլորեցնելով մեր վրացի գործընկերներին և բարեկամ վրաց ժողովրդին։

«Պետք է հստակ արձանագրել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Վրաստանում,  այդ երկրի ներքին գործն է։ Վրացական կողմը ցույց է տալիս, որ իր երկրում տեղի է ունենում ժողովրդավարական նորմալ գործընթաց։ Գուցե, հասարակության մեջ բևեռացումը լավ երևույթ չէ, սակայն շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, տվյալ իրողությունը կա։ Վրաստանում կա ընտրապայքար, որը կավարտվի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններով։ Չի կարելի բացառել նաև հետընտրական պրոցեսների հավանականությունը, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանն առիթն օգտագործում է և փորձում ստոր քայլերով ինչ-որ լարվածություն առաջացնել, ինչին ի պատասխան՝ պետք է ասեմ, որ պաշտոնական Երևանը հարևան երկրում տեղի ունեցող գործընթացը ոչ միայն համարում է Վրաստանի ներքին գործը, այլև պրագմատիկ ռազմավարական բնույթի հարաբերություններ է զարգացնում պաշտոնական Թբիլիսիի հետ, ինչի վառ ապացույցն է ամենաբարձր մակարդակով փոխայցերի պարբերականությունը»,- ասաց մեր զրուցակիցը։

Մելիքյանը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան, որի ընթացում հայկական կողմը ցույց տվեց իր մոտեցումը հարևան երկրի նկատմամբ, ցույց տվեց, որ գնահատում է հայ-վրացական հարաբերությունները՝ ցանկություն հայտնելով դրանք հընթացս ավելի խորացնել ու զարգացնել։ 

«Դա մեսիջ էր նաև Վրաստանին, որ հայկական իշխանությունները երկկողմ հարաբերությունների տիրույթում վարում են այնպիսի քաղաքականություն, որը չափազանց կարևոր է մեզ համար ռազմավարական տեսանկյունից։ Պակաս կարևոր չեն նաև Վրաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները։ Հարևան երկրում տեղի ունենալիք ընտրությունները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է առավելապես ճիշտ քարոզչություն իրականացրել՝ հարաբերվելով ընտրազանգվածի հետ։ Անկախ այն հանգամանքից, թե ով կգա իշխանության, ընտրություններից հետո Վրաստանում կձևավորվի նոր կառավարություն, և Հայաստանը կշարունակի բարիդրացիական հարաբերություններ զարգացնել բարեկամ Վրաստանի հետ»,- ասաց վրացագետը։

Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի հայ համայնքին, ապա Մելիքյանը շեշտեց, որ վրացահայերը միշտ ցուցաբերել են պետականամետ մոտեցում՝ ընտրություններում աջակցելով իշխող ուժին։ Այդպես էր Շևարդնաձեի, այնուհետև Սահակաշվիլիի ժամանակ, և հիմա այդպես է նաև գործող իշխանության օրոք։ 

«Իհարկե, կան որոշ շրջանակներ, որոնք աջակցում են ընդդիմությանը, բայց հետաքրքիրն այն է, որ վրացի ընդդիմադիրներն ընդգրկուն կերպով չեն աշխատում հայ ընտրազանգվածի հետ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընտրացուցակում կան երկու հայ թեկնածուներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կանցնեն խորհրդարան, մինչդեռ ընդդիմադիր քաղաքական ուժերը մեծ հաշվով չեն աշխատում հայ համայնքի հետ։ Գուցե, նրանց համար արդեն իսկ պարզ է մեր հայրենակիցների դիրքորոշումը, գուցե, որոշներն էլ պարզապես չունեն համապատասխան մոտիվացիա, գուցե, որոշ չափով ազդեցություն են ունեցել նաև Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» հակահայկական հայտարարությունները։ Այդ ամենը ստեղծում է մի իրավիճակ, որում հայ համայնքը ցուցաբերում է պրոիշխանական դիրքորոշում» ,- պարզաբանեց մեր զրուցակիցը։ 

Ադրբեջանական մեդիան նշել է նաև, թե իբր Միացյալ Նահանգները և ԵՄ-ն ոչ միայն հասկացնում են, որ չեն պատրաստվում համակերպվել Վրաստանի պետական ​​ինքնիշխանության հետ, այլ արդեն բացահայտորեն հակասահմանադրական հեղաշրջում են նախապատրաստում այդ երկրում։ Ըստ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների՝ այս հարցում Արևմուտքը՝ առաջին հերթին Փարիզը, իբր ունի վստահելի աշխատակից՝ ի դեմս Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ով երկար ժամանակ աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում, զբաղեցրել է բարձր պաշտոններ, ուստի կարող է աջակցել Արևմուտքին՝ Վրաստանում երկիշխանությունը լեգիտիմացնելու գործում, եթե ընտրություններում հաղթի իշխող «Վրացական երազանք»-ը:

Այդ առթիվ Մելիքյանն ընդգծեց, որ Վրաստանում իսկապես աննախադեպ նախընտրական պայքար է ընթանում ներքին և արտաքին ճնշումների պայմաններում, այնտեղ կան բարդ քաղաքական զարգացումներ, հասարակության մեջ բևեռացումը հասել է բարձրագույն կետին։ 

«Անվտանգության ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, որ հնարավոր են տարաբնույթ սադրանքներ, ասպարեզ են նետվելու կոմպրոմատներ՝ ոմանց լռեցնելու նպատակով։ Կարևորն այն է, որ ընտրական պայքարի էությունը ցույց է տալիս ժողովրդավարական գործընթացների բնույթը Վրաստանում։ Քաղաքական ուժերը անողոքաբար պայքարում են և փորձում են գալ իշխանության։ Չնայած, որ այսօր Վրաստանի և Արևմուտքի միջև առկա են բարդ հարաբերություններ՝ գալիք ընտրություններից հետո, ինչ արդյունք էլ, որ լինի, վրացական իշխանություններն ու Արևմուտքը փորձելու են հարաբերությունները դուրս բերել ճգնաժամից, ուստի այդ հարցում ադրբեջանական ավտորիտար մեդիան ինչ էլ անի, միանշանակ ձախողվելու է, առավել ևս, որ վրացական կողմը լրջորեն չի վերաբերվում ստահոդ վերլուծություններին։ Հերթական ընտրությունները Վրաստանում փորձություն են քաղաքական ուժերի համար, սակայն հարևան երկիրն իր պատմության ընթացքում կարողացել է հաղթահարել բազում ճգնաժամային իրավիճակներ, ուստի այս փորձությունն էլ կհաղթահարի արժանապատվորեն»,- եզրափակեց Մելիքյանը։  

 

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34