Ադրբեջանը զինադադարից 4 ամիս անց շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց. Այվազյան

16.03.2021 12:34
1238

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին: Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, Այվազյանը նշել է, որ զինադադարից 4 ամիս անց էլ Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքներին:

«Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությունը, քանի որ հարյուրավոր հայ ռազմագերիներ ու քաղաքացիական պատանդներ մնում են գերության մեջ։ Զինադադարից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին՝ նրանց ենթարկելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։ Այս անընդունելի գործողություններն ավելի ուժեղ են, քան խաղաղության և հակամարտության դադարեցման մասին դատարկ խոսակցությունները»,- նշել է նախարարը:

Այվազյանը Լինդեի հետ զրույցում ընդգծել է, որ չպետք է լինեն պատրանքներ, որ զանգվածային վայրագություններով ուղեկցվող ուժի կիրառումը, ներառյալ էթնիկ զտումներն ու ռազմական հանցագործությունները, կարող է նպաստել հակամարտությունների կարգավորմանը։

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն եղել եռակողմ հայտարարության մեջ, մնում են չլուծված։ Նրանց թվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն իր հետ բերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և տարածքների հարցը»,- ասել է Արա Այվազյանը:

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34