Ագարակ-Քաջարան ճանապարհին նույնպես իրականացվում են ենթակառուցվածքային մեծածավալ շինաշխատանքներ

23.05.2025 16:04
923

ՀՀ ՏԿԵ նախարարության ուղեկցությամբ լրագրողների խումբն այցելեց Մեղրու լեռնանցքից մեկ կիլոմետր դեպի Մեղրի տանող ավտոճանապարհի հիմնանորոգման տեղամաս, ինչպես նաև տեղում ծանոթացավ թունելի կառուցման աշխատանքներին։ Մասնավորապես Քաջարան-Ագարակ ավտոճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածում նախատեսվում է կառուցել երկու թունելներ։ 

Լրագրողների հետ զրույցում Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Կարեն Բադալյանը նշեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի համաձայն՝ կառուցվում են երկու թունելներ, որոնցից մեկի երկարությունը  320 մետր է, մյուսինը 560 մետր։

«Ճանապարհը նոր ծրագրով շրջանցելու է բոլոր բնակավայրերը՝ ելնելով ճանապարհային անվտանգության հանգամանքից։ Այդուհանդերձ այդ բնակավայրերը կապվելու են հիմնական ճանապարհի հետ համապատասխան տրանսպորտային հանգույցներով։ Առաջին հանգուցը կառուցվում է Մեղրի քաղաքը շրջանցելու համար, որպեսզի տարանցիկ ուղին չանցնի քաղաքի միջով և զգալիորեն թեթևացնի երթևեկությունը։ Նախապես հայտարարված շինաշխատանքների մրցույթի արդյունքում շահել է իրանական կոնսորցիումը»,- ասաց Բադալյանը։

Նա հավելեց, որ Հյուսիս-հարավ ծրագիրը բավականին հավակնոտ է, հետևաբար գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Բադալյանը թունելի ներսում լրագրողներին ներկայացրեց կատարված աշխատանքները։ 

«Քաջարան-Ագարակ ճանապարհի վրա լինելու են երկու թունելներ, որոնց կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կառուցվելու է ևս մեկ թունել, որի երկարությունը լինելու է 7,2 կիլոմետր։ Այն լինելու է ՀՀ-ում առայժմ ամենաերկար թունելը։ Շինաշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 22-ն է։ Հուսով ենք մինչև տարեվերջ ունենալ կապալառու, որպեսզի մյուս տարվանից մեկնարկեն աշխատանքները։ Քաջարանի երկար թունելի շինարարությունը կտևի վեց տարի»,- ասաց ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրենը։ 

Բադալյանը տեղեկացրեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհի աշխատանքներն առաջին Տրանշով մեկնարկել են 2012 թվականին, իսկ Տրանշ-2-ով և Տրանշ-3-ով աշխատանքները կավարտվեն այս տարի։ Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հարավային հատվածում։ 

«Համապատասխան ֆինանսավորման դեպքում աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի։ Այսօրվա դրությամբ ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհի հյուսիսային հատվածներում աշխատանքները գրեթե ավարտվել են, հարավային հատվածների շինարարության ֆինանսավորման հարցը նույնպես լուծված է։ Մրցույթները կհայտարարվեն երկու-երեք ամսվա ընթացքում։ Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը ֆինանսավորել է Եվրասիական զարգացման և կայունացման հիմնադրամը։ Քաջարանի թունելի աշխատանքները նույնպես նրանք են ֆինանսավորել։ Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց ճանապարհը բաժանվել է երեք ենթահատվածների, որոնցից մեկի կառուցումը ֆինանսավորելու են ՎԶԵԲ-ն ու Եվրոպական ներդրումային բանկը, մյուս հատվածի՝ Բարգուշատի թունելի կառուցումը ֆինանսավորելու է Ֆրանսիայի կառավարությունը, իսկ երրորդ հատվածի շինարարությունը ֆինանսավորելու է Ասիական զարգացման բանկը Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ։ Վարկային համաձայնագրերն արդեն կնքվել են։ Մյուս տարի մենք նշված ուղղություններով կունենանք մեծ ծավալի աշխատանքներ»,- եզրափակեց Բադալյանը։   

 

armenpress.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21