Լեզուների իմացությունը` աշխատանքի ընտրության լայն հնարավորություն

25.10.2016 18:22
3077

Գորիսի Ս.Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի դահլիճում էին հավաքվել քաղաքի տարբեր դպրոցներից աշակերտներ, մանկավարժներ: Նրանց այդտեղ էր բերել «Մասնագիտական օրեր» ծրագրի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը: Այդ ծրագրի շրջանակում Գորիս էր ժամանել Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական  համալսարանի դասախոսներից, ուսանողներից, կամավորներից կազմված 60 հոգանոց թիմը: Նրանք ներկայացրին տարբեր երկրների մշակույթը, ազգային խոհանոցը, լեզուները: Ի դեպ, ուսանողներն այն երկրի ազգային տարազով էին, որի լեզուն իրենք ներկայացնում էին:

Բոլորի հետաքրքրությունը մեծ էր  համալսարանում ուսուցանվող լեզուների նկատմամբ: Համալսարանը Հայաստանի կրթական այն օջախներից է, ուր ամուր հիմքերի վրա է դրված լեզուների ուսուցումը: «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես». ժողովրդական ասացվածքի իմաստը հիմա նորովի է մեկնաբանվում: Համաշխարհային պրոցեսների զարգացումներից  հետ չմնալու համար հրատապ է դարձել լեզուների իմացությունը: Լեզու  իմացար, ուրեմն, ունես տեղ եւ դեր ժամանակի հոլովույթում:

Գորիսի թիվ 6 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ինեսա Բարսեղյանը ցանկանում է իրավաբան դառնալ:

- Իրավավաբանին նույնպես անհրաժեշտ է լեզուների իմացությունը: Այս հանդիպումն ինձ հնարավորություն կտա այն լեզուն ընտրել, որն  իմ աշխատանքային պրակտիկայում ինձ շատ է պետք գալու: Մենք այստեղ ծանոթացանք նաեւ տարբեր երկրների մշակույթին, ազգային խոհանոցին: Իսկ մարդն ինչքան լայն մտահորիզոն ունենա, նա կկարողանա ժամանակի նետած մարտահրավերներին դիմակայել:

Գայանե Հարությունյանը դասավանդում է Գորիսի թիվ 6 դպրոցում: Նրան հետաքրքրում է իսպաներենը:

- Լեզու սովորելու համար էլ  երբեք ուշ չէ, - ասում է ուսուցչուհին: Մի քանի լեզուների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս բազմակողմանիորոն զարգանալ, ավելի հեշտ աշխատանք գտնել:

Համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը եւ կարիերիայի կենտրոնի ղեկավար  Լեւոն Բաբամյանն աշակերտներին եւ մանկավարժներին ներկայացրին համալսարանի մասնագիտություններն ու լեզուները: Նրանք նշեցին, որ աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործում դեր ունեն ծնողները եւ ուսուցիչները: Այնպես որ դպրոց-բուհ համագործակցությունը հնարավորություն կտա աշակերտին մասնագիտության ընտրության  հարցում ճիշտ կողմնորոշվել: Իսկ դա լավ մասնագետ դառնալու անկյունաքարն է:

Համալսարանում ուսուցանվում է 20-ից ավել լեզու: Ավանդական անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի կողքին այսօր աշակերտները կարող են ընտրել նաեւ չինարեն, հունարեն, արաբերեն, թուրքերեն եւ այլ լեզուներ: Ի դեպ, վերջին շրջանում աճել է հետաքրքրությունը չինարենի նկատմամբ: Հայաստանում Չինաստանի դեսպանատունը հաճախ է դիմում համալսարանին` իրենց մոտ չինարենի մասնագետներ աշխատանքի ընդունելու հարցով:

Համալսարանի ուսանողները փորձառություն են ձեռք բերում նաեւ արտասահմանյան բուհերում: Այս կրթօջախի լավագույն ուսանողները սովորում են  նաեւ Սորբոնի համալսարանում:

Ի դեպ, համալսարանում ուսանողները ստանում են ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթություն:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40