Ագարակում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը, պարգևատրվել են «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ լավագույն աշխատակիցները

20.07.2026 13:42
442

Հուլիսի երրորդ կիրակի օրը լեռնահանքային և մետալուրգիական ոլորտի աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական տոնը`Հանքագործի և մետալուրգի տոնը։

Այդ առիթով Ագարակ քաղաքում հանդիսավոր միջոցառում է անցկացվել՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ, որը Մեղրիի տարածաշրջանի կարևորագույն արդյունաբերական ձեռնարկությունն է։

Այսօր կոմբինատում աշխատում է շուրջ 1100 աշխատակից։ Նրանց մասնագիտական կարողությունները, պատասխանատվությունն ու նվիրումն ապահովում են ձեռնարկության կայուն գործունեությունն ու հետագա զարգացումը։

Տոնական միջոցառման շրջանակում ընկերության ավելի քան 50 աշխատակից արժանացել են պարգևների և շնորհակալագրերի՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և ձեռնարկության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Կոմբինատի գլխավոր տնօրենը շնորհավորել է կոլեկտիվին՝ մասնագիտական տոնի առթիվ, շնորհակալություն հայտնել աշխատակիցներին՝ պատասխանատու աշխատանքի համար ու մաղթել նոր հաջողություններ, անվտանգ աշխատանք և բոլոր նպատակների իրականացում։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է նաև «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, Ագարակի կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Խուդոլիյը։ Նա պարգևատրել է կոմբինատի վետերաններին, ընդգծել նրանց ներդրումը ձեռնարկության զարգացման գործում և շնորհակալություն հայտնել ողջ կոլեկտիվին՝ մասնագիտությանը հավատարիմ մնալու համար՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և նախատեսված ծրագրերի հաջող իրականացում։

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը Մեղրիի տարածաշրջանի քաղաքաստեղծ ձեռնարկությունն է և կարևոր դեր է կատարում համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Տարիներ շարունակ ձեռնարկությունը սերտ համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ աջակցելով տարածաշրջանի զարգացմանն ուղղված ծրագրերին և նախաձեռնություններին։

Մասնագիտական տոնի առթիվ կոմբինատի աշխատակիցներին շնորհավորել է նաև Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։ Նա ընդգծել է ձեռնարկության նշանակությունը տարածաշրջանի համար, բարձր գնահատել կոմբինատի աշխատակիցների ներդրումը և մի շարք աշխատակիցների պարգևատրել համայնքապետարանի պարգևներով։

Միջոցառման ընթացքում Ռոման Խուդոլին պարգևատրվել է Արգիշտի Ա-ի անվան հուշարծաթե մեդալով, իսկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենը՝ Ալեքսանդր Բելյաևը՝ Սպենդիարյանի անվան բրոնզե մեդալով։

Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ձեռնարկության ղեկավարությանը՝ երկարամյա համագործակցության, սոցիալական ծրագրերին ցուցաբերած աջակցության և Մեղրիի տարածաշրջանի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։

Տոնական միջոցառումը դարձավ լեռնահանքային և մետալուրգիական ոլորտի աշխատակիցների աշխատանքի, մասնագիտական նվիրումի և տարածաշրջանի արդյունաբերության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի արժանի գնահատականը։

 

В Агараке отметили День горняка и металлурга и наградили лучших работников АММК

В третье воскресенье июля работники горно-металлургической отрасли отмечают свой профессиональный праздник — День горняка и металлурга. По этому случаю в городе Агарак состоялись торжественные мероприятия на Агаракском медно-молибденовом комбинате (АММК), одном из ведущих промышленных предприятий региона.

Сегодня на предприятии трудятся около 1100 сотрудников, их профессионализм, ответственность и преданность своему делу обеспечивают стабильную работу комбината.

В рамках праздничного мероприятия более 50 работников были отмечены почетными наградами и благодарностями за многолетний добросовестный труд и высокий профессионализм. Генеральный директор АММК поздравил коллектив с профессиональным праздником, поблагодарил сотрудников за ответственное отношение к работе и вклад в развитие предприятия, пожелав новых успехов, безопасного труда и дальнейших производственных достижений.

В мероприятии также принял участие генеральный директор ЗММК, председатель Совета директоров АММК Роман Худолий. Он вручил награды ветеранам труда комбината, выразил признательность коллективу за самоотверженный труд и пожелал дальнейшей плодотворной работы, успешной реализации намеченных планов и достижения всех поставленных целей.

Агаракский медно-молибденовый комбинат является градообразующим предприятием Мегринского региона и на протяжении многих лет тесно сотрудничает с органами местного самоуправления, реализуя социальные проекты, направленные на развитие общины и повышение качества жизни ее жителей.

С профессиональным праздником работников комбината поздравил также глава общины Мегри Хачатур Андреасян. Он отметил значительный вклад предприятия в социально-экономическое развитие региона и вручил сотрудникам муниципальные награды.

Особым знаком признания стало вручение памятной серебряной медали имени Аргишти I председателю Совета директоров АММК Роману Худолию, а бронзовой медали имени Александра Спендиарова — генеральному директору Агаракского медно-молибденового комбината. Глава общины поблагодарил руководство предприятия за многолетнее плодотворное сотрудничество, поддержку социальных инициатив и вклад в развитие Мегринского региона.

Праздничное мероприятие стало еще одним подтверждением уважения к труду металлургов и признания их важной роли в развитии промышленности и экономики региона.

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25