Է՜յ, ո՞վ ես դու, որ…

24.08.2017 09:25
2403

Քաջարանի կոմբինատում իսկական դիմակահանդես է. դրսից ներմուծված եւ ներդրված մարդիկ, ովքեր տնօրինում են մարզի տնտեսության մոտ 80 տոկոսի կառավարումը, շարունակում են անհայտ մնալ մարզի հանրությանը, նույնիսկ հանքագործների այդ կոլեկտիվին:


Փաստորեն մարզի տնտեսության ճակատագիրը, որից լիովին կախված է տարածաշրջանի բնակչության զգալի մասի սոցիալական վիճակը, կենսամակարդակը, կենտրոնացվել է մի խումբ օտարների ձեռքում՝ Մհեր Պոլոսկով, Զարուհի Տոնապետյան…, որոնց ով լինելը հայտնի չէ, ովքեր որոշ ժամանակ անց անպայման անհայտանալու են՝ որեւէ պատասխանատվություն չկրելով ո՛չ ձախողումների, ո՛չ Սյունիքին պատճառած բարոյական ու տնտեսական վնասների համար:


Դիմակահանդեսի գլխավոր դերակատարը (գոնե թղթի վրա) Մհեր Պոլոսկով առեղծվածն է:


Ո՞վ է այդ մարդը. ոչ ոք (համենայնդեպս՝ տեղաբնակների միջավայրում) չգիտի:


Մհեր Պոլոսկով անձնավորության իսկական կենսագրությունն իմանալը գրեթե հնարավոր չէ: Անհնարին է իմանալ նաեւ, թե ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքների արդյունքում, ի՞նչ արժանիքների շնորհիվ է մարդը հայտնվել այդ պաշտոնում: Անգամ նրա նախորդը՝ Նիլլ Սթիվենսոն օտարականը, այդչափ խորթ չէր Սյունիքին ու մերժելի, որքան այս անհայտը:


Մհերի պարագայում հանրությանը հետաքրքրում է մեկ այլ հարց եւս՝ ինքը Քաջարանի կոմբինատի իրակա՞ն ղեկավարն է, թե՞ սովորական շիրմա է՝ գավառական նմուշի, կամ՝ կավե ոտքերով հսկա…


Կոմբինատի մեր աղբյուրները պնդում են, որ ինքը սոսկ թուղթ ստորագրող է եւ որեւէ առնչություն չունի որոշումների ընդունման, կոմբինատի իրական գործընթացների եւ հատկապես ֆինանսական հոսքերի կառավարման հետ:


Մհերի անունից կյանքի է կոչվում մեր օրերի համար անհավատալի մի ախմախություն՝ Հայաստանի ամենախոշոր տնտեսվարող սուբյեկտներից մեկը դարձել է փակ գոտի հանրության համար՝ հակառակ Հայաստանի Հանրապետության օրենքների:


Օրինակ, այդ ընկերությունը համառորեն չի ուզում տրամադրել կոմբինատի ֆինանսական հաշվետվությունները, որոնք, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գաղտնիք չեն եւ ենթակա են պարտադիր հրապարակման: Մհերը նույնիսկ չի ուզում ասել, թե ե՞րբ եւ ո՞ր լրատվամիջոցում են այդ հաշվետվությունները ներկայացրել հանրությանը:


Մհերի՝ ծպտված մնալու եւ իր ղեկավարած տնտեսության հաշվետվությունները թաքցնելու հետեւողական գործելակերպը դրսեւորվում է այնպիսի ժամանակներում, երբ օրեր առաջ՝ հուլիսի 18-ին, Հայաստանում մեկնարկեց Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավման՝ ԱՃԹՆ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) իրագործելու եւ ընդերքի օգտագործման թույլտվությունների եւ պայմանագրերի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման նպատակով ծրագիրը:


Այն իրականացվում է Հայաստանում Բրիտանական դեսպանության ֆինանսավորմամբ:


Ընդ որում՝ ծրագրի մեկնարկի ժամանակ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը կարեւորել է հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվության թափանցիկությունը: Դեսպանը կարեւորել է նաեւ հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը:


Ի դեպ, ԱՃԹՆ բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին մասնակցում են 51 երկիր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը: Այն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչեւ քաղաքացիների վրա դրա ունեցած ազդեցության հետ կապված խնդիրները…


Եվ չնայած այդ ամենին՝ անհայտ ծագումով, անհայտ հանգամանքների արդյունքում Սյունիքում ներդրված եւ անհայտ առաքելություն իրականացնող Մհեր Պոլոսկովը շարունակում է թերթի խմբագրությունից թաքցնել, թե պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունները հայաստանյան ո՞ր լրատվամիջոցում եւ ե՞րբ են հրապարակվել:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24