ԱԳՆ դիվանագիտական դպրոցում մեկնարկել է նոր ուսումնական տարվա ընդունելությունը

24.05.2024 10:12
709

Աշխարհի տարբեր երկրներից  առաջնակարգ դասախոսների ներգրավմամբ բարձրակարգ կրթության բացառիկ հնարավորություն բոլոր նրանց համար,  ովքեր հետաքրքրված են արտաքին քաղաքական և միջազգային հարցերով. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում մեկնարկել է  նոր ուսումնական տարվա ընդունելությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարության  դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը նշեց,  որ  Դիվանագիտական դպրոցն իր ուսանողներին առաջարկում է տարբերվող կրթություն: Տեսական դասախոսությունները համալրելով գործնական վարժանքներով, ԱԳՆ-ում փորձաշրջանով, ուսումնական այցերով  և փորձագետների հետ հանդիպումներով՝ դպրոցը  եզակի է կրթություն է առաջարկում:

OLD08523.JPG (414 KB)

«Հարցը միայն այն չէ, որ սա դիվանագետ դառնալու ճանապարհն է: Մի մասը  դիվանագետներ չեն դառնում, բայց գոհ են կրթությունից, որովհետև մեր տրամադրած կրթության որակը շատ է տարբերվում հայաստանյան բուհերի կամ այլ կրթական հաստատությունների մեծ մասի առաջարկած կրթությունից: Մեզ մոտ դասավանդում են առաջնակարգ դասախոսներ աշխարհի տարբեր երկրներից, մենք հնարավորություն ենք տալիս  աշխատանքային փորձաշրջան անցնել ԱԳՆ-ում և Եվրոպական երկրներում՝ Բրյուսելում, Ստրասբուրգում և Ժնևում գտնվող միջազգային կառույցների կենտրոնակայաններում: Մեզ համար շատ կարևոր է նաև գործնական հմտությունների ուսուցանումը»,-ասաց նա:

Ըստ նրա՝ Դիվանագիտական դպրոցի դասընթացների ուսումնական ծրագրերը հաշվի են առնում առաջատար կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերի բովանդակությունը, մեթոդաբանությունը և չափորոշիչները ու կազմվում են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին համապատասխան։

OLD08496.JPG (468 KB)

Դպրոցի տնօրենը նշեց, որ դիվանագիտական դպրոցը գործում է 2010 թվականից՝  «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» առաջին դասընթացի մեկնարկով: Դասընթացի ընթացքում հրավիրված հիմնական դասախոսներից բացի ունկնդիրների առջև դասախոսություններով հանդես են գալիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ և դիվանագետներ, նաև՝ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններ և այլ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր:

Դպրոցի ուսանողները հավաստիացրեցին՝ նույնիսկ եթե  դիվանագետ չդառնան, միևնույնն է՝ դպրոցի տված մեծ գիտելիքները և հմտությունները օգտակար կլինեն իրենց  համար տարբեր ոլորտներում աշխատելու ընթացքում:

OLD08450.JPG (323 KB)

Դիվանագիտական դպրոցում ուսումն անվճար է: Մինչև 35 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող և երկու օտար լեզու իմացող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է դիմել դպրոց ընդունվելու համար և քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո սովորել ու դառնալ դիվանագետ:

OLD08511.JPG (437 KB)

Դիմել ցանկացողները հայտերն առցանց ձևաչափով կարող են լրացնել մինչև հունիսի 12-ը ներառյալ:

Դասերն անցկացվում են հայերենով և անգլերենով:  

OLD08544.JPG (939 KB)

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40