ԱԳՆ շենքում ակցիա իրականացնողներից 13 հոգի բերման է ենթարկվել, որոնց թվում են Նաիրի Հոխիկյանը և Վահագն Չախալյանը

10.12.2021 14:35
1197

Արդեն մոտ մեկ ժամ է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում են գտնվում  Ազատագրական շարժման ներկայացուցիչները: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ակնկալելով, որ Միրզոյանը հայտնի ԱԳՆ դիրքորոշումը Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ:

«Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը նշեց, որ հավաքվել են ու կոչ են անում հայ ազգը միանա իրենց: «Հարցեր ունենք ԱԳՆ նախարարին, ուզում ենք դրանց պաշտոնական պատասխան տրվեն»,- ասաց Զոհրաբյանը:

Ավելի ուշ «Կամքի» անդամ Վահագն Չախալյանը վրդովված կերպով սկսեց ոստիկանների հետ բանակցել և իր բողոքները նրանց ներկայացնել: Ոստիկաններից մի քանիսը Չախալյանին հորդորեցին հանգիստ եւ առանց բղավոցների խոսել, վերջինս, չանսալով նրանց հորդորներին, շարունակում էր հուզախառն և ագրեսիվ ելույթը: Րոպեներ հետո ոստիկաններն առաջացան դեպի Չախալյանը՝ նրան բերման ենթարկելու նպատակով, որից հետո հավաքվածների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ սկսվեց:

ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակի»-ին հայտնեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար կա 13 բերման ենթարկված (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), որոնց թվում են Նաիրի Հոխիկյանը և Վահագն Չախալյանը:

Այս պահին էլ ոստիկանները ԱԳՆ շենքի տարածում պահպանում են հասարակական կարգը, Ազատագրական շարժման ներկայացուցիչներից ևս անդամներ կան դեռ արտաքին գերատեսչության շենքում: Անվտանգության աշխատակիցներից մեկը նրանց հայտնեց, որ իրենց խնդրանքը փոխանցվել է ԱԳՆ քարտուղարին, խոստացել են, որ շարժման անդամների հետ հանդիպող կլինի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40